Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Նոյեմբերի 29-ին բավարիայի մայրաքաղաք Մյունխենի «Allerheiligen-Hofkirche» համերգասրահում կայացավ Հայաստանի պետական կամերային «Հովեր» երգչախմբի եւ գերմանաբնակ թավջութակահար Միքայել Հախնազարյանի համատեղ համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին:


Համերգի կազմակերպել էին ԳԴՀ Բավարիա երկրամասի Գիտության և արվեստի նախարարությունը, «Europamusicale» մշակութային հիմնադրամը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը և Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսը: Համերգի կազմակերպիչներից Արմինե Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ գերմանացի հանդիսատեսը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել այս համերգի հանդեպ, ինչը ոգեւորել է կազմակերպիչներին, քանի որ Մյունխենը մեծ մշակութային քաղաք է եւ այստեղ մշակութային դաշտում ոգեւորություն առաջացնելը ոգեւորիչ է: Լայն ընտրություն ունեցող հանդիսատեսին դժվար է գրավելը:

 Համերգին բացման խոսքով հանդես եկավ եւ ներկաներին ողջունեց ԳԴՀ-ում հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը: Դեսպանը համառոտ ներկայացրեց Կոմիտաս վարդապետի կյանքի դրվագներ՝ գերմանացի հանդիսատեսին հնարավորություն ընձեռնելով նախքան համերգը տեղեկանալ այն հսկայական ժառանգության մասին, որ ավնադվել է նրանից եւ որը ամբողջությամբ մեկ համերգում ներառելը, իհարկե հնարավոր չէ:


Համերգի ընթացքում բացի Կոմիտասի մշակումներից, հնչեցին նաեւ  Բրուքների, Պենդերեցկու, Շադերի, Վաչե Շարաֆյանի, Աննա Ազիզյանի խմբերգերը: «Հովեր» պետական կամերային երգչախումբի ղեկավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը համերգի ավարտին նշեց, որ Գերմանիայում կայանալիք համերգներին պատարաստվող ցանկացած երաժիշտ նախ պատասխանատվության մեծ զգացողությամբ է լցվում, քանի որ գերմանական խմբերգային արվեստին ծանոթ լինելն ինքնին պարտավորեցնող է: Այդ արվեստին ծանոթ եւ այդ մշակույթը կրող հանդիսատեսին գոհացնելը բարդ լինի:

 Համերգի ընթացքում հնչեց նաեւ երիտասարդ կոմպոզիտոր Հակոբ Մազլումյանի «Լռություն» ստեղծագործությունը՝ գրված թովջութակի եւ երգչախմբի համար:

Ստեղծագործությունը գրվել է «Հովեր» երգչախմբի ղեկավար Սոնա Հավհաննիսյանի առաջարկով և Միքայել Հախնազարյանի հետ համագործակցությամբ։ Ստեղծագործության հիմքում ժամանակակից հայ բանաստեղծ Անի Ամսեյանի «Ճանապրհ դեպի լռություն» բանաստեղծությունների ժողովածուից բանաստեղծական տարբեր հատվածների ամբողջությունն է։ 

Մյունխենյանի ելույթից հետո «Հովերը» համերգային ծրագրով մեկնեց Բելգիա:

orer.eu