Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Գրողների միության 85 ամյակը նշվեց սիրված գրքօջախում

ճարտարա

 

Հայաստանի Գրողների միությունն այս տարի նշում է ստեղծման 85-րդ տարելիցը՝պահպանելով իր ավանդույթներն ու ակունքներն,որոնք գալիս են տարիների խորքից:

Հայաստանի գրողների միությունը, ստեղծվել է ԽՍՀՄ գրողների միության կազմակերպման հետ, 1934 թվականի օգոստոսին, որի անբաժանելի մասն էր մինչև Խորհրդային Միության փլուզումը։ Մինչ 1934 թվականի օգոստոսը հայ գրողները մտնում էին գրական զանազան միավորումների մեջ։ 1921 թվականի դեկտեմբերի 15-ին հիմնվել է Սովետական Հայաստանի գրական առաջին միավորումը՝ Հայ գեղարվեստական գրականության աշխատավորների միությունը։ Միությունն ուներ իր կարճ անվանումը՝ Հայ գրողների միություն։ Միության մեջ մտնում էին Ցոլակ ԽանզադյանըՊողոս ՄակինցյանըՀարություն ՍուրխաթյանըՏիգրան Հախումյանը և ուրիշներ։ Միության նպատակն էր «նպաստել հայ ինքնուրույն և թարգմանական գրականության զարգացմանը»։ Գրական այս առաջին միավորումը գոյությունը պահպանեց մինչև 1922 թվականի դեկտեմբերի 25-ը։ Խորհրդային ժամանակաշրջանի գրական երկրորդ միավորումը Հայաստանի պրոլետարական գրողների ասոցացիան է, որ հիմնադրվել է 1922 թվականի դեկտեմբերի 24-ին, Երևանում։ Միավորման կազմակերպիչներն ու ղեկավարներն էին Ազատ Վշտունին, Գ. Պարիսը, Ե. Դանչոն, Վահրամ ԱլազանըԳուրգեն Վանանդեցին։ Հետագայում ասոցացիայի մեջ մտան Նաիրի ԶարյանըԳևորգ ԱբովըՆորայր ԴաբաղյանըՀայկ Գյուլիքեվխյանը։ 1922-1923 թվականին ասոցացիայի նախագահն էր Ազատ Վշտունին։ 1923 թվականի վերջին նախագահ է ընտրվում Վահրամ Ալազանը։ 1922-1923 թվականներին ասոցացիայի պաշտոնական օրգանն էր «Մուրճ» ամսագիրը, խմբագիրը՝ Ազատ Վշտունին։ 1925-ին տեղի ունեցավ Հայաստանի պրոլետարական գրողների 1-ին համագումարը։ Ասոցացիան  բաժանմունքներ ուներ Լենինա-կանում (այժմ՝ Գյումրի), Ղարա- քիլիսայում (այժմ՝ Վանաձոր), Էջմիածնում և Ալավերդիում։ Ըստ կանոնադրության ասոցացիայի անդամ կարող էին լինել հիմնականում բանվորական միջավայրից դուրս եկած գրողներ։ Այստեղ մուտք չունեին իրենց գրական գործունեությունը հեղափոխությունից առաջ սկսած գրողներ Դերենիկ ԴեմիրճյանըՍտեփան ԶորյանըԱկսել ԲակունցըՎահան ԹոթովենցըՄիքայել Մանվելյանը։ Ասոցացիայի անդամ չէր նաև Եղիշե Չարենցը։ Գրական այս միավորումը մեծ նշանակություն էր տալիս գեղարվեստական երկի բովանդակությանը և անտեսում գրական վարպետությունը։ 1925 թվականին Եղիշե Չարենցի նախաձեռնությամբ Երևանում ստեղծվեց «Նոյեմբեր» գրական միությունը։ Սկսվեց մի անզիջում պայքար Հայաստանի պրոլետարական գրողների ասոցացիայի և «Նոյեմբեր» միության միջև։ 1926 թվականի դեկտեմբերին Անդրեր-կրկոմի միջամտությամբ գրական այս երկու միավորումները մեկտեղվեցին՝ կազմելով Հայաստանի պրոլետարական գրողների միությունը։ Մինչ այդ, 1925 թվականի  ապրիլին  Գուրգեն Մահարու նախաձեռնությամբ հիմնվել էր Լենինականի բանվորա-գյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միությունը, որի մեջ մտան Մկրտիչ ԱրմենըՍողոմոն ՏարոնցինԳեղամ ՍարյանըՍարմենը։ Պատվավոր նախագահն էր Եղիշե Չարենցը։ Գրական այս միավորման հաջորդ օրը՝ ապրիլի 26-ին Հայաստանի պրոլետարական գրողների ասոցացիան հանդես եկավ հայտարարությամբ, որով «Հոկտեմբեր» միությունը ասոցացիայի բաղկացուցիչ մաս չէր համարում։ «Հոկտեմբեր» միությանը չհաջողվեց դառնալ համահայաստանյան գրական միավորում և դադարեց գործելուց նույն թվականի սեպտեմբերին։ Նրա անդամներն ընդգրկվեցին Եղիշե Չարենցի հիմնադրած «Նոյեմբեր» միության մեջ։ 1926 թվականի սեպտեմբերին Երևանում հիմնադրվեց գրական մի նոր միավորում ՝Հայ գրողների ընկերությունը։ Այս միավորման մեջ մտնում էին այսպես կոչված աջ ուղեկիցները՝ Ա. Աթանասյանը (Սալման), Ս. Կանայանը, Է. Տեր-Գրիգորյանը և այլք, որոնք դավանում էին «արվեստը քաղաքականությունից դուրս է» սկզբունքը։ Սա ռուսական գրական հոսանքներց մեկի՝ սմոնեվեխականության հայկական տարատեսակն էր։ Այդ պատճառով գրական այս միավորման անդամները դուրս մնացին 1929 թվականին կազմակերպված Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայից։1927-1929 թվականներին Երևանում գործել է Հայ աշխատավորական գրողների միությունը, որի նախագահն էր Դերենիկ Դեմիրճյանը, տեղակալը՝ Ստեփան Զորյանը։ 1929 թվականի ապրիլին Հայ աշխատավորական գրողների միությունը միավորվեց Հայաստանի պրոլետարական գրողների միության հետ, և ստեղծվեց Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիան, որն իր գոյությունը պահպանեց մինչև 1931-ի հուլիսը։ ՀԿ(բ)Կ Կենտկոմի 1932 թվականի մայիսի 9-ի որոշմամբ լուծարքի ենթարկվեց Հայաստանի պրոլետարական գրողների միությունը և ստեղծվեց հանձնաժողով Հայաստանի խորհրդային գրողների միություն կազմակերպելու համար։ 1933-ի մարտի 14-ին Հայաստանի խորհրդային գրողների միության նախագահության կազմում ընտրվեցին Եղիա Չուբարը (նախագահ), Նաիրի Զարյանը (պատասխանատու քարտուղար), ՇիրվանզադենԵղիշե ՉարենցըԴերենիկ ԴեմիրճյանըԱկսել ԲակունցըԱզատ ՎշտունինՎահրամ ԱլազանըՆորայր Դաբաղյանը և այլք։ Տարիներ շարունակ այն ղեկավարել են Դրաստամատ Սիմոնյանը (1934 - 1937),Նաիրի Զարյանը (1944 - 1946),Ավետիք Իսահակյանը (1946 - 1957),Էդուարդ Թոփչյանը (1959 - 1975),Վարդգես Պետրոսյանը (1975 - 1988),Հրաչյա Հովհաննիսյանը (1988 - 1990),Վահագն Դավթյանը (1990 - 1994),Ռազմիկ Դավոյանը (1994 - 1996),Հրանտ Մաթևոսյանը (1996 - 2001)Լևոն Անանյանը (2001 - 2013) Էդվարդ Միլիտոնյանը (2013 թվականից մինչ օրս):Կապված սրա հետ կազմակերպվելու են տարրաբնույթ գրքերի ցուցահանդեսներ,շնորհանդեսներ, գրական հանդիպումներ և այլն:

 Դեկտեմբերի 2-ին Հայաստանի Ազգային Գրադարանում տեղի ունեցավ Գրողների միության հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ ցուցադրության բացում,որտեղ ներկայացված էին Հայաստանի գրողների միության տարբեր տարիների նախագահների ստեղծագործությունները:

Ցուցահանդեսի բացմանը ելույթներով հանդես եկան գրադարանի տնօրեն Հրաչ Սարիբեկյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը,միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը և անդամ ու գրքօջախի ակտիվ ընթերցողներից Գագիկ Կարապետյանը և այլք:

«Մենք որոշեցինք բացառիկ ցուցահանդես անել, որը, վստահ եմ, աննախադեպ է: Ցուցադրությունը շատերի համար գուցե բացահայտում լինի, քանի որ հիմնականում մեզ հայտնի են Գրողների միության վերջին տարիների նախագահների անունները, և ահա այս ցուցադրությամբ մենք հիշեցնում ենք, թե Գրողների միության 85-ամյա գործունեության ընթացքում ովքեր են ղեկավարել միությունը: Նաև հետաքրքիր է, թե այս տաղանդավոր մարդիկ ինչ ստեղծագործություններ են գրել իրենց ղեկավարման տարիներին, արդյոք այս բարդ կառույցը ղեկավարելուն զուգահեռ կարողացե՞լ են ստեղծագործել»,- ցուցադրության բացման ժամանակ նշեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը՝ ընդգծելով, որ ցուցադրությունը կարևոր նաև նրանով, որ ներկայացված են այս գրողների քիչ հայտնի գործերը:

Էդվարդ Միլիտոնյանը ևս կարևոր համարեց ցուցադրությունը, որը թույլ է տալիս վերհիշել, թե ինչ բարդ ժամանակաշրջաններում են ղեկավարել Գրողների միության նախագահները և ինչ կարևոր դեր են կատարել տվյալ ժամանակաշրջանի գրականության և դրա հետագա զարգացման համար: Դրաստամատ Սիմոնյանի, Ավետիք Իսահակյանի, Վարդգես Պետրոսյանի օրինակով նա ներկայացրեց ՀԳՄ անցած ուղին ու նրա ղեկավարների առջև ծառացած խնդիրներն ու բարդությունները:

«Գրողների միությունը ահելի ու ջահելի, հայտնիների ու անհայտների միություն չէ, գրականության միություն է»,- նշեց Էդվարդ Միլիտոնյանը:

Նա անդրադարձավ անկախության տարիների գրականությանը՝ընդգծելով. «Մեր այս վերջին երեսուն տարվա՝ անկախության տարիների գրականությունը ես դիտարկում եմ ամենահետաքրքիրներից մեկը, ամենահետաքրքիրն ու ամենավառն, երբ գրականությունը և ճշմարտությունը իսկապես հասան իրար: Հեղափոխությունն արվել է նաև գրականության մեջ, և դա Գրողների միության անդամների շնորհիվ էլ է: Շնորհավորում եմ բոլորիս այս հոբելյանի առթիվ, որովհետև Գրողների միությունը, գրականությունը բոլորիս համար է, ընթերցողների համար է: Շնորհակալ եմ Ազգային գրադարանին այս ցուցադրության համար: Մեր գրականության ընթերցողն էլ եք դուք, տարածողն էլ եք դուք»:

Այս գեղեցիկ միջոցառմանը  ներկա էին ՀԳՄ-ի նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ՀԳՄ անդամներ Գագիկ Դավթյանը, Գագիկ Կարապետյանը, ընթերցողներ, արվեստասեր, ընթերցասեր հասարակություն և այլք: 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Ազգային գրադարնի և Սիրարփի Կարապետյանի