Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Նոյեմբերի 29-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով Հայաստանը ներկայացնում է նաեւ Բալկանյան մի քանի երկրներում, իր հավատարմագրերն է հանձնել Խորվաթիայի նախագահ   Կոլինդա Գրաբար- Կիտարովիչին/ Kolinda Grabar-Kitarović /։  Նույն օրը իրենց հավատարմագրերն են հանձնել նաեւ Խորվաթիայում Չիլիի, Ալժիրի եւ Բոսնիա Հերցոգովինայի դեսպանները։ 

Հիշեցնենք, որ  դեսպան Աշոտ Հովակիմյանի նստավայրը Չեխիան է՝ Պրահան, բայց նա Հայաստանը ներկայացնում է նաեւ  Սերբիայում, Սլովենիայում, Խորվաթիայում եւ Մոնտենեգրոյում։ 

Նոյեմբերի 29-ի երեկոյան Զագրեբում Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ 

 

ՕՐԵՐ