Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Նոյեմբերի 29–ին Ժնևի հանրահայտ Վիկտորիա Հոլ համերգասրահում Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո տեղի ունեցավ աշխարհահռչակ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանի համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150–ամյակին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ 

Համերգին բացման խոսքով հանդես եկավ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը` անդրադառնալով Կոմիտաս Վարդապետի կենսագրությանն ու արվեստին։ Ելույթներով հանդես եկան նաև ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում ՅՈՒՆԵՍԿՈ-ի մշտական ներկայացուցիչ Վինսենտ Դեֆուրնին և համերգի կազմակերպիչ «Ավետիս» ընկերակցության պատվավոր նախագահ, Ժնևի պետական խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ Ֆուլմին։

Համերգին ներկա էին Շվեյցարիայում և Ժնևում գործող միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Ժնևի տեղական իշխանությունների ու արվեստագիտական շրջանակների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։

orer.eu