Լոս Անջելեսում օրերս անցկացված AFI կինոփառատոնում «Ես մենակ չեմ» ֆիլմը գրավել է առաջին տեղը:
Հիշեցնենք, որ այս տարի Կարին Հովհաննիսյանի « Ես մենակ չեմ» ֆիլմը մրցանակի էր արժանացել նաեւ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:
Ֆիլմը վավերագրական է և ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը։
Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է:
Ֆիլմում տեղ են գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի և բազմաթիվ այլ քաղաքական գործիչների հարցազրույցները:
Նկարում ձախից աջ՝ «Խոստում» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջ, «Ես մենակ չեմ» ֆիլմի պրոդյուսեր Սերժ Թանկյան, հպարտ մայր Արմենուհի Հովհաննիսյան, «Ես մենակ չեմ» ֆիլմի սցենարիստ եւ ռեժիսոր Կարին Հովհաննիսյան, գործադիր պրոդյուսեր Րաֆֆի Կ. Հովհաննիսյան:
orer.eu