Կարեն Մովսիսյանը 50-ից բարձր խմբում գրավեց 4-րդ հորիզոնականը:
Ռումինիայի Բուխարեստ քաղաքում ավարտվեցին աշխարհի վետերանների առաջնությունները: 65-ից բարձր ենթախմբում հայկական շախմատի կենդանի լեգենդ Ռաֆայել Վահանյանը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և դարձավ աշխարհի չեմպիոն:
Եզրափակիչ աղյուսակ
50-ից բարձր ենթախմբում 2018 թվականի չեմպիոն Կարեն Մովսիսյանը 8 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը: Արտաշես Մինասյանը 7 միավորով զբաղեցրեց միայն 22-րդ հորիզոնականը, իսկ չեմպիոն դարձավ գրոսմայստեր Վադիմի Շիշկինը:
Եզրափակիչ աղյուսակ
Ռաֆայել Վահանյանը 1989թ․ ԽՍՀՄ չեմպիոն է, ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնությունների կրկնակի չեմպիոն, Եվրոպայի թիմային առաջնությունների եռակի չեմպիոն։
Հայաստանի հավաքականի կազմում երկու անգամ դարձել է օլիմպիադաների բրոնզե մեդալակիր, երեք անգամ՝ աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր։