Հայաստանի Գրողների Միությունում նոյեմբերի 26-ին կազմակերպվել էր ցերեկույթ նվիրված գրող Արսեն Համբարյանի 50-ամյա հոբելյանին: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ,մտավորականներ, գրողներ՝մասնակցելու այս գեղեցիկ միջոցառմանը:
Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի Գրողների միությունը,Մշակույթի Հայկական ֆոնդը, Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը, Բոհեմ թատրոնը:
Այս գեղեցիկ ծրագիրը կրում էր <<Իմ Արևը իմ մեջ է. ես՝ Արևի մեջ>> գեղեցիկ խորագիրը՝բոլորին տեղափոխելով Հայոց հին պատմության ու մշակույթի հեռավոր ակունքներ:
Ցերեկույթը վարում էր ասմունքող-դերասան Գայանե Սամվելյանը: Բացման խոսքով հանդես եկավ <<Մշակույթի Հայկական ֆոնդ>>-ի նախագահ, բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանը:
Նա Արսեն Համբարյանին հայկական մշակույթի մեջ ունեցած մեծ ավանդի համար պարգևատրեց <<Մշակույթի Հայկական ֆոնդ>>-ի պատվոգրով ու Գրիգոր Լուսավորիչ հուշամեդալով:
Շնորհավորական ելույթներ ունեցան Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզան Բարսեղյանը՝ընթերցելով ընթերցասեր հասարակության սիրված գրքօջախի տնօրինության ու աշխատակազմի շնորհավորանքն, ինչպես նաև <<Վան-Վասպուրական հայրենակցական միության>> նախագահ Ռոմիկ Հովնանյանը, նա մտավորականի ունեցած հայանպաստ ավանդի համար իր և <<Կարին Հայրենակցական միության>> պատվոգրերով պարգևատրեց երգահան-երգչին, Հայաստանի Գուսանական երգի ղեկավար պրոֆեսոր Հրաչ Նազարյանն,երգչուհի Լաուրա Մամյանը՝ընթերցելով իրենց կազմակերպության շնորհավորական ուղերձը, <<,Հանուն Հայրենիքի>> հասարակական կազմակերպության անունից շնորհավորական ուղերձ ընթերցեց, ինչպես նաև շնորհակալագրով և Գարեգին Նժդեհին գիպսե կիսանդրով պարգևատրեց համանուն թերթի թղթակից <<Թոնդրակ արշավական ակումբ>>-ի հիմնադիր Գոռ Ղազարյանն,իսկ <<Վահագն>> ռազմահայրենասիրական ու բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Կարո Կարապետյանի (Մորուք Կարո) անունից Հայկ Նահապետի ոսկյա շքանշանով,ինչպես նաև անվական ափսեով պարգևատրեց ասմունքող և հասարակական գործիչ Աննա Կոստանյանը, ընթացքում կարդալով նրա ու սիրված գրող ու մտավորական Մարո Երկնափեշանի բանաստեղծություններից:
Սիրված մտավորականը հայապահպանության մեջ մեծ ավանդ ունենալու համար <<Ֆիդայի>> հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանի կողմից պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության ֆիդայիններ շքանշանով: Իրենց սրտի խոսքերն ասեցին գրող հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը, Հրանտ Վաղարշյանը և այլք:
Միջոցառման ընթացքում մտավորականի ստեղծագործություններն էին ընթերցում ու ասմունքում Գայանե Սամվելյանն ու նրա դուստրը՝Լուսինե Համբարյանը: Ընթացքում ականատեսն եղանք նաև նրա Ցուլն ու Մարտիկը մենախոսության ընթերցանությանը, Վարուժ Աղաջանյանի կողմից:
Համերգային գեղեցիկ համարների ելույթներով հանդես եկան <<Արատտա>> խոսքի ու երգի համույթն, ինչպես նաև Արսեն Համբարյանը սիրված երգիչներ Գրիգոր Համբարյանը, Վարուժ Աղաջանյանն, ովքեր երգեցին հայրենասիրական, ապրիլյան քառօրյային նվիրված, առասպելական, հայ սիրված բանաստեղծների,հումորային կատարումներով և զոհված ազատամարտիկների բանաստեղծությունների երգեր՝բոլորին տեղափոխելով մեր պատմության ու մշակույթի անցյալի հեռավոր և դարավոր ակունքներ:
Ցերեկույթի վերջում ռազմահայրենասիրական երգերի կատարումով ու կազմակերպիչներին ուղղված շնորհակալական ելույթով հանդես եկավ Արսեն Համբարյանը՝հույս հայտնելով,որ մոտ ժամանակներս հանդես կգա իր նորանոր կատարումներով ու ստեղծագործություններով:
Գրող, երգիչ-երգահան, ճարտարագետ Արսեն Համբարյանը ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 16-ին Երևանում: Նախնիները Կարսից, Մուշից և Վանից են: 1976-1986 թթ. սովորել է Երևանի համար 46 և 181 դպրոցներում։1986-1994 թթ., Երևանի Ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկական ինստիտուտ) նորաբաց ռոբոտատեխնիկ մասնագիտությամբ։1988-1989 թթ, մասնակցել է Արցախյան գոյամարտին՝ միաժամանակ ծառայելով Խորհրդային միության բանակում (Մոսկվա, Մերձբալթյան հանրապետություններ և հիմնականում Ուկրաինա՝ Չեռնգով)։Առաջին գիրքը Հաղթականչ հայապատում խորագրով հրատարակել է 2004թ:2008 թ., երաժիշտ ընկերների հետ հիմնադրել է «Արատտա» Հայ խոսքի ու երգի համույթը,2009, ուխտակիցների աջակցությամբ Արևմտյան Հայաստանում նկարահանել է «Տիր» տեսահոլովակը,2010 թ., թողարկել է Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 140- ամյակին նվիրված համերգի տեսաերիզը։2012 թվականից աշխատում է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում` որպես մեներգիչ։ 2013 թվականից հանդիսանում է Հայաստանի գրողների միության անդամ։Գրում է բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, թատերգություններ, էսսեներ, հեքիաթներ, առակներ։ Բազմաթիվ երգերի հեղինակ է, գրված հայ դասականների, ժամանակակից բանաստեղծների, զոհված ազատամարտիկների և իր բանաստեղծություններով։2013 թվականին լույս է տեսել Համբարյանի «Առակներ»-ի ժողովածուն։ Հեղինակ է երեք գրքի և 6 գրքույկից բաղկացած հեքիաթաշարի։ Առաջին գիրքը 2004 թ.-ին լույս տեսած «Հաղթականչ» Հայապատումն է՝ չափածո պիես՝ նվիրված Հայկ Նահապետի հաղթանակի 4500- ամյակին, երկրորդ գիրքը՝ «Մարդանոց» թատերգությունների, պատմվածքների, մենախոսությունների ժողովածուն լույս է տեսել 2008 թվականին, 2011 թվականին հրատարակվել է «Բա հետո՞...» հեքիաթաշարը, որտեղ ներառված են հեղինակի այն հեքիաթները, որոնք մի շարք հայտնի հայկական հեքիաթների հնարավոր շարունակություններն են. «Կիկոս-2», «Ձախորդ Փանոսը-2», «Բարեկենդանը-2», «Անխելք մարդը-2», «Քաջ Նազարը-2», «Խելոքն ու հիմարը-2»։ Երգիչ գրող, կոմպոզիտոր Արսեն Համբարյանի ստեղծագործություններում ներկայացվում է նաև ազատության համար զենքով ու գրչով պայքարող մարտիկին, ազատամարտիկների կերպարներ:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի