Գարո Տավիտյան կրտսեր
Մակեդոնահայ Գարո Տավիտյանը դարձել է «Վիկ Ֆիրթ» թմբուկի փայտիկներ արտադրող համաշխարհային լավագույն ընկերություններից մեկի արտիստական դեմքը։ Այս ամերիկյան ընկերությունն, որն ունի 60 տարվա ավանդույթ, Կարո Տավիտյանի անվանական ստորագրությամբ փայտիկներ է թողարկել։ Ժամանակին նման պատվի են արժանացել միայն այնպիսի հանրահայտ երաժիշտներ, ինչպիսիք են Rolling Stones-ի հիմնադիր անդամ Չարլի Ուոթսը, Քուին/Queen/ հանրահայտ խմբի թմբկահար Ռոջեր Թայլոր Մեդոուսը/Roger Taylor Medows/, Նիկո Մակ Բրեյնը ՝ Iron Ironden-ի թմբկահարը, Ռոջեր Թեյլորը /Roger Taylor/ Duran Duran խմբից, Չիկ Կորեայի հետ նվագող Dave Weckl-ը, ինչպես նաեւ աշխարհի ամենաշատ ձայնագրված թմկահար Vinnie Colaiuta-ն, ով ձայնագրություններ է կատարել այնպիսի հռչակավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Ստինգը, Փիթեր Գաբրիելը, Ֆրանկ Զափան /Sting, Peter Gabriel, Frank Zappa/, նաեւ Օմար Հակիմը /Omar Hakim/, ով Միելս Դեյվիսի եւ Մադոննայի թմբկահարն էր, եւ, իհարկե, Billy Cobham-ը, Buddy Rich-ի լեգենդար թմբկահարը։ Վերջինիս միայն մեկ տեսահոլովակն ունի 25 միլիոն դիտում յութուբ ալիքում։ Գարոն նաեւ Garo Tavitjan feat անվանումով մի տեսահոլովակ է ձայնագրել այս ընկերության պաշտոնական կայքէջի համար, որը հասանելի է նրանց 450 հազար բաժանորդներին։ Իսկ ընկերության ֆեյսբուքյան էջն ունի մեկ միլոնից ավելի բաժանորդներ։
Բոլոր անվանի թմբուկահարները ցուցադրում են իրենց մասնագիտության առանձնահատկությունը Vic Firth հեռուստաալիքի համար, որի Spotlight սերիալի համար տեսահոլովակի հեղինակը նրա եղբայրն է՝ դաշնակահար եւ կոպոզիտոր Տիրան Տավիթյանը։
Գարո Տավիտյանը այս համագործակցության առաջարկն ստացել է ԱՄՆ-ում, Անգլիայում , Գերմանիայում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ասիայում, Լեհաստանում, Հայաստանում, Հոլանդիայում, Սլովենիայում, Խորվաթիայում, Բուլղարիայում մի շարք համերգային շրջագայություններից հետո։ Նա մի քանի համերգներով հանդես է եկել նաեւ Բուլղարիայի ՀԲԸՄ նվագախմբի, Ալբանիայի, Մակեդոնիայի, Սերբիայի, Բոսնիայի նվագախմբերի հետ։
Նա Tavitjan Brothers խմբի՝ իր եղբոր դաշնակահար Տիրան Տավիտյանի հետ ձայնագրել է ավելի քան 63 ալբոմ, մասնակցել է 15 մենահամերգ-նախագծերի, ինչպես նաեւ հեղինակել է 20 երաժշտական տեսահոլովակների, որոնք հեռարձակվել են աշխարհով մեկ։ Գարոն 10 անգամ արժանացել է հաղթական մրցանակների, ինչպես նաեւ Ջազի եվրոպական դեսպաններ կոչմանն են արժանացել եղբոր՝ Տիրանի հետ։ Աշխարհում նրա ձայնասկավառակները թողարկվել են 1 միլիոնից ավելի օրինակով , իսկ նրա երաժշտությունը կարելի է լսել բազմաթիվ ֆիլմերում եւ թատերական ներկայացումներում։
Տավիտյան եղբայրներ/ Tavitjan Brothers/ խումբը լեփլեցուն դահլիճներով հիանալի համերգներ է տվել Կարնեգի հոլում, ինչպես նաեւ Նյու Յորքի Blue Note-ում։
Tavitjan Brothers-ը մասնակցել է նաեւ միջազգային բազմաթիվ նախագծերի։ Եղբայրներն ավարտել են Մայքլ Ջեկսոնի հիշատակին նվիրված ձայնագրությունը, որը մաս է կազմելու Tribute to MJ նախագծին:
Գարոն լեգենդար թմբկահար եւ մակեդոնական հռչակավոր Leb I sol խմբի նվագախմբի առաջատար երաժիշտ Գարո Տավիտյանի որդին է, ով վաճառել է ավելի քան 1.5 միլիոն ձայնասկավառակ եւ 2000-ից ավելի համերգներ է ունեցել ողջ աշխարհում, եղել է Բժիելո Դուգմեի եւ Գորան Բրեգովիչի խմբերի թմբկահարը, ունեցել է ապշեցուցիչ մենահամերգային կարիերա։
Այսօր էլ Տավիտյանների երաժշտական ընտանիքը շարունակում է ստեղծագործել եւ հանդես գալ համերվային նոր ծրագրերով։ Սկոպյի կնետրոնում գործում է նրանց անձնական ստուդիան, որտեղ ոչ միայն փորձեր են կատարում, այլեւ ձայնագրություններ։
Տավիտյանների հետ մեր բացառիկ հարցազրույցը կարդացեք ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հաջորդ համարում։
Հ.Ասատրյան
ՕՐԵՐ
Սկոպյե-Պրահա
Տիրան Տավիտյան