Նոյեմբերի 7_ին Արարատ Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը հանդիպեց Վալենսիայի խորհրդարանի նախագահ Էնրիկ Մորերայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ_իսպանական և հայ_վալենսիական փոխգործակցության խնդիրներ։ Արարատ Ղուկասյանը խորհրդարանի նախագահին հանձնեց Հայոց ցեղասպանության ճանաչման միջնորդագիր, որն, այս էլ արդեն չորրորդ անգամ կներկայացվի խորհրդարանում։
Հիշեցնենք, որ Իսպանիայում ցեղասպանությունը ճանաչել են 5 մարզ և 35 քաղաք, որոնցից 28_ը՝ Վալենսիայի մարզում և Արարատ Հայկական միության նախաձեռնությամբ։ Էնրիկ Մորերան հայկական միության նախագահին հանձնեց խորհրդարանի պատմության գիրքն ու քաղաքի խորհրդանիշ համարվող կերամիկայի նմուշը։
Հանդիպմանը ներկա էին նաև "Հայ ժողովրդի լավագույն բարեկամ" մրցանակակիր Սալվադոր Գարսիան և խորհրդարանի աշխատակիցներ: Միջնորդագիրը խորհրդարանում կներկայացվի, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին։
orer.eu