Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

     

Կան անուններ, որոնք  իրենց ժողովրդի փառքը հաստատելու համար են, որոնք  Աստծո շնորհով  ընտրյալն են մշտարթուն պահելու, վերստին արժևորելու  ու անմահացնելու հայ պոեզիայի  մեծագույն գրողների ստեղծագործությունները ։ Անտարակույս, Սիլվա Յուզբաշյանի անունը մեկն է այն հազվագյուտներից, ում  աստվածատուր  ձայնի յուրահատուկ հնչեղության  նրբերանգներն ու ելևէջները նորովի  շնչով  ու  ջերմությամբ են վերապրեցնում  բոլոր ժամանակների  հայ պոեզիան ;  

Բելգիայի թագավորության  մայրաքաղաք Բրյուսելի  „Հայ  տուն„  մշակութային  կենտրոնի  նախաձեռնությամբ  հոկտեմբերի  25 -ին  կայացավ  ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմունքող  Սիլվա Յուզբաշյանի  պոեզիայի երեկոն ;

 Սովորաբար, հոկտեմբերն  անձրևային է Բրյուսելում ; Կամակոր, ցուրտ քամիներն անձրևի հետ շուրջօրյա  շուրջպար բռնելով,  իրենց կանոններն են թելադրում  քաղաքին՝ ամենուր սփռելով սառնաշունչ  տրամադրություն;   Սակայն , այդ  օրերին անձրևին հակառակ,  երկնակամարում  հանկարծ արևն   այնքան  գթառատ  հայտնվեց,  ասես Սիլվա Յուզբաշյանն իր հետ  հայաստանյան արևն էր  բերել ;  Շաբաթը հարուստ էր ոչ միայն արևի ջերմացնող շողերով , այլև լեցուն՝  մշակութային տարատեսակ  միջոցառումներով  և  ինքնին մտավախություն կար ,որ   Սիլվա Յուզբաշյանի  գրական երեկոյին  գուցե  հանդիսատեսի  պակաս կլինեի ; Սակայն, սպասվածին  ճիշտ  հակառակ, սրահը նախատեսվածից առավել  մարդաշատ էր,  ; Սիլվա Յուզբաշյանին լսելու , նրա  ձայնն առավել մոտից ըմբոշխնելու, գեղգեղանքը զգալու սիրով տարված  երկրպագուները   „Հայ տուն„ էին եկել ոչ միայն Բրյուսելից, այլև Բելգիայի տարբեր  քաղաքներից, հարևան  Հոլանդիայից, Գերմանիայից ,հեռավոր Շվեդիայից, ընդհուպ  մինչև Միացյալ նահանգներից ;  Երկու ժամ անընդմեջ հնչում էր Վիլյամ Սարոյանի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի և  մեծանուն այլ գրողների  ստեղծագործություններ ու  նրանց  կյանքին առնչվող դիպվածքներ, փոքրիկ պատմություններ, բանաստեղծություններին  ծնունդ տվող  հակիրճ նախապատմություններ ; Գրական երեկոն  բազմաժանր էր, հարուստ ոչ միայն ասմունքով, այլ  լի  սիրո, կարոտի. խոհական, մայրական, հայրենասիրական, զուգահեռվելով  մինչև իսկ  մեր  օրեր ՝  արցախյան պատերազմին առնչվող թեմաներով ;    

Համակ լռություն էր տիրում դահլիճում և լռության միջից հառնում էր  „Ասմունքի թագուհու” տիտղոսը նվաճած Սիլվա Յուզբաշյանի անկրկնելի ձայնը ; Ձայն,  որի  հնչերանգներն  այրող ճառագայթի նման, հուժկու   ռադիոալիքի  պես մխրճվում էր  հանդիսատեսի սրտում , հոգին ջերմացնելով տանում  մեկ ուրիշ աշխարհ, ուր  հիշողություններն ուրվագծի պես վեր էին բարձրանում՝  տեղատվության ենթարկելով անցյալն ու ներկան ;

Հայ մեծանուն գրողների շունչն  ու ոգին  էր թևածում դահլիճում , ասես զգալի  էր նրանց ներկայությունը ; Սիլվա Յուզբաշյանին լսելու էին շտապել ոչ միայն ավագ  և երիտասարդ  սերնդի հայ երկրպագուներն, այլ նաև օտար , ընդհուպ մինչև սևամորթ համայնքի ներկայացուցիչներ ;   Եվ  ի զարմանս այն փաստին, որ  չտիրապետելով  հայերենին, նախընտրել են իրենց երեկոն նվիրել

հայ պոեզիային , պատասխանն ինքնին  զգացմունքային էր, ,,Զգալու համար հասկանալ պետք չէ, միայն ձայնի նրբերանգները բավական է հասկանալու, կաթիլ առ կաթիլ զգալու հոգու ջերմությունն ու արժևորելու այն հանճարներին , որ հայ ազգը աշխարհին է տվել,, իր խոսքում հստակեցրեց  Բելգիայում Ռուանդայի ցեղասպանության խնդիրներով զբաղվող  ներկայացուցիչը ;

 Շուրջ երկժամյա անընդմեջ ելույթից հետո, հանդիսատեսը չէր կարողանում դուրս գալ դահլիճից, չէին դադարում հոտնկայս ծափահարությունները ; Հայրենիքից հեռու , բայց հայրենիքի կարոով լեցուն  մեր հայրենակիցները  հայրեննի կանչի մորմոքն էին զգում ; Արցունքոտ էին շատերի աչքերը ,իսկ սրտերում լուռ,  հուզական խոր մրմունջն էր տիրում ;  Ելույթի վերջում հանդիսատեսները   ցանկանում էին լուսանկարվել, հուզմունքի ու երախտիքի  սրտաբուխ խոսքեր փոխանակել Սիլվա  Յուզբաշյանի հետ ; Անհուն համբերությամբ  նա  անհատական  լուսանկարվեց դահլիճում գտնվող բոլոր   ներկաների հետ ;  Մթնոլորտն այնքան ջերմ ու անմիջական էր, ասես բոլորը ճանաչում էին միմյանց ; Կեսգիշերին  միայն մեր հայրենակիցները հեռացան դահլիճից , իրենց հետ տանելով   մեր մեծ գրողների խորունկ հուշերն ու Սիլվա Յուզբաշյանի  արձագանքող ձայնը ;

 Երեկոյի հաջորդ օրը Սիլվա Յուզբաշյանն այցելեց Բրյուսելի Հայ տան ,, Սևան,,  շաբաթօրյա հայկական  դպրոց ;Նա դպրոցին նվիրեց  գեղանկարիչ Արթինի  հեղինակած նկարը, ուր դպրոցի անվանը համահունչ պատկերված էր Սևանա լիճը ; Դպրոցի  սաների  հետ հանդիպման ժամանակ, երեխաներից գրեթե բոլորը  հաստատակամ   բղավելով ասում  էին, որ մեծանան, անպայման գնալու են Հայաստան ապրելու ; Նրանցից  ոմանք  հպարտությամբ նշում էին, թե Հայաստանր լավ գիտեն,  որ այն  իրենց  հայրիկի հայրենիքն է, իսկ մի քանիսն էլ  անկեղծ ,վախվորելով բղավում,  որ Հայաստանում պատերազմ է ; Երեխաները հայրենասիրական ոտանավորներ արտասանեցին, հատկապես  բանաստեղծ Համո Սահյանի ,,Հայաստան ասելիս,, և ,,Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,, բանաստեղծությունները , որոնք հայրենիքին  նվիրված  սիրո իրական  նկարագիրն են ;

 Բրյուսելի „Հայ տան„ պարտեզում աճում են Հայաստանից բերված խաղողի վազեր և տարբեր մրգատու ծառեր; Այս տարի  նռան ծառը չորս տարվա ընթացքում առաջին անգամ բերք էր տվել ; Ծառին կար ընդհամենը չորս նուռ և Սիլվա Յուզբաշյանին տրվեց առաջին նուռը քաղելու  պատիվը ;   <<Նուռը առատության խորհրդանիշն է համարվում  և ինչպես կասեր Դանիել Վարուժանը՝  Արևելյան կողմը խաղաղություն թող ըլլա , Արևմտյան  կողմը բերրիություն  թող ըլլա …>> նուռը քաղելու պահին  հուզական դողդողացող ձայնով   Սիլվա Յուզբաշյանը  հակիրճ արտաբերելով   <<Անդաստան>> բանաստեղծությունը հավաստեց , որ նուռը  կպահի  խնամքով , որպես սիմվոլ,  հիշատակ Բրյուսելի „Հայ տանից„; 

 Իր  այցի ընթացքում,   Սիլվա Յուզբաշյանը  մասնակցեց նաև  Բրյուսելի  Հայ Առաքելական  Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցու կիրակնօրյա պատարագին, որը նվիրված էր 1999-ի հոկտեմբերի  27-ի ՀՀ ազգային ժողովի  զոհերի հիշատակին ; Այնուհետև իր հարգանքի խոնարհումը  մատուցեց  նաև 1915-ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի  մոտ;

Կարճատև , բայցև  հագեցած այցի ընթացքում  սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին Սիլվա Յուզբաշյանը բանաստեղծական շնչով  հայրենադարձության ոգով տոգորեց , հայրենասիրության նվիրված հուշեր արթնացրեց, նրանց  հոգում  կրկին վերապրեցնելով  հայրենիքի ձգող կանչը ;  

Նա գնաց, թողնելով իր հետ բերված Հայստանյան մի կտոր արև ; Վերադարձից ճիշտ երկու օր անց , Բրյուսելը վերստին պատվեց անձրևային ամենօրյա  իր շղարշով ու  աշնանային սառնաշունչ քամիներով ;

   

    Արաքս Սաֆարյան

    Բրյուսել