Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության դաշնակից պետություններից մեկի՝Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70-ամյակը:  Ի նշանավորումն հայ-չինական դարավոր մշակութային հարաբերությունների ամրապնդմանն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70 ամյակի մշակութասեր հասարակության սիրված օջախներից մեկում բացվեց <<Հայաստանը Չին նկարիչների-Չինաստանը հայ նկարիչների աչքերով>> խորագրով ցուցահանդեսն,որտեղ ներկայացված էին ինչպես հայ, այնպես էլ չինացի արվեստագետների աշխատանքներ:

Դեռևս 20-րդ դարի 50-60-ական թվականներից մեծն Մարտիրոս Սարյանի նախաձեռնությամբ կյանքի կոչվեց վարպետի <<Արվեստանոց անիվների վրա>> նախագիծը, համախմբելով իր շուրջ հայ մեծանուն արվեստագետների՝ստանալով << Շրջիկ արվեստանոց>>  անվանումը: Եվ ահա, դրանից գրեթե կես դար անց, ինչ-ինչ պատճառներով դադարած այդ հիանալի նախաձեռնությունը,կարծես թե նոր շունչ առավ 2010 թվականին,երբ մի խումբ հայ գեղանկարիչներ մասնակցեցին <<Լոռվա ձոր>> հայրենակցական միության կազմակերպած բացօթյա գեղանկարչական առաջին փառատոնին:

Դրան հարեւեցին ՀՀ Մշակույթի նախարարության, ՀՀ նկարիչների միության և այլ կազմակերպությունների աջակցությամբ կազմակերպված նաև այլ փառատոնները, որնցում ստեղծագործել են գրեթե 200 արտասահմանցի և 300-ից ավելի հայ արվեստագետներ:

Եվ հենց այստեղ Հայաստանը առաջին անգամ հյուրընկալեց չինացի արվեստագետներին: Հաշվի առնելով այս հանգամանքն, Հայաստանի Նկարիչների միությունն ի դեմս՝ նախագահ Սուրեն Սաֆարյանի և արվեստագետ Գագիկ Ավետիսյանի, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան,որոշեց կազմակերպել գեղեցիկ ցուցադրություն՝ նվիրված Չինաստանի Ժողովրդական  Հանրապետության  70 ամյակին: 

Նոյեմբերի 7-ին կրկին լեփ-լեցուն էր հայ արվեստասեր հասարակության սիրված մշակութային օջախներից մեկը՝Հայաստանի Նկարիչների միություն,որտեղ բացվեց <<Հայաստանը Չին նկարիչների-Չինաստանը հայ նկարիչների աչքերով>> խորագրով ցուցահանդեսը:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն,ով հակիրճ ներկայացրեց ցուցահանդեսի խորագիրն,իսկ այնուհետև պատմական էքսկուրս կատարեց դեպի հայ-չինական մշակութային հարաբերությունների պատմական անցյալ, իր խոսքն ավարտեց խոսելով մի  հանգամանքի մասին,որ չին արվեստագետներից շատերը վարպետության դասեր են անցել նաև Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում:

Իսկ ելույթի վերջում նա շնորհակալագրերով պարգևատրեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և լիազոր դեսպան Թիեն Էրլունին ու ցուցահանդեսին մասնակից արվեստագետներին:

Ելույթներով հանդես եկան նաև Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և լիազոր դեսպան Թիեն Էրլունին, Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյանը, Հայաստանի  Ազգային Պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային  կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը քանդակագործ Վանգ Չաոն և այլք:

Վերջինս Հայաստանի Ազգային Պատկերասրահին նվիրեց իր << Մեծ   Մետաքսե Ճանապարհ>> քանդակը: Այսպիսով՝հուսանք,որ ցուցահանդեսը կնպաստի երկու երկրների դարավոր մշակութային կապերի ամրապնդմանն ու սերտացմանը:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի