Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այս ամենի հետ կապված կարելի  է տարբեր պատճառներ և առիթներ նշել. նոր՝ Տաուսե Մալակի տաճարի կառուցումը կամ էլ «Ավրորա» ծրագրի կողմից եզդի Միրզա Դինային հաղթող ճանաչելը։ Նա լայն աջակցություն է ցուցաբերել Իրաքում եզդիական ջարդերից փրկված կանանց և երեխաներին՝ նրանց առողջության և հոգեբանության վերականգնումը կազմակերպելով Գերմանիայում։

Երևանից 40 կիլոմետր կտրելով՝ հասնում ենք Ակնալճի սրբատեղի։ Այստեղ հանդիպում ենք մի խումբ լրագրողների, ովքեր եկել են Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, այլ տարածաշրջաններից,ովքեր եկել են լուսաբանելու «Ավրորա» մրցանակաբաշխությունը և իրենց համար հետաքրքիր է, թե ինպես են Հայաստանում ապրում եզդիները։ Եվ բնական է,որ առաջին հերթին նրանք այցելում են հոգևոր կենտրոն։ Նրանք նախ լինում են  «Հայ-եզդիական բարեկամության» հուշահամալիրում,ուր վերջերս՝սեպտեմբերի 29-ին այստեղ տեղադրվեցին ազգային հերոս Դավրիշե Ավդիի ձիարձանը և  2014 թվականին տեղի ունեցած Շանգալիմեզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  արձանը՝ ի դեմս Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նադյա Մուրադի։ Լրագրողները քայլում են, լուսանկարում, տեսանկարարահանում. հարցազրուցներ վերցնում։ Հետաքրքրվողներին պատասխանում է Սրբատեղիի հիմնադիր Միրզա Սլոյանի եղբոր որդին՝ Մրազ Մստոյանը։ Նա ասաց, որ Միրզա Սլոյանը հիմա Գերմանիայում է՝ բուժման նպատակով և քիչ առաջ զանգահարեց և խնդրեց իր բարեմաղթանքները հաղորդել բոլոր այցելուներին, միաժամանակ ընդգծելով, որ շատ ուրախ է Միրզա Դինայի ստացած մրցանակով։ ,,Այն համարում եմ նաև հայ ժողովրդի և միջազգային հանրության՝ եզդի ժողովրդի նկատմամբ ջերմ և կարեկից վերաբերմունքի արդյունք»,- ասել էր նա։ Այնուհետև գնում ենք նորակառույց Տաուսե Մալակի տաճարը,որն իսկապես  մի հրաշալի կառույց է՝ 29 մետր թռիչքով, մեկ մեծ և յոթ գմբեթներով։

Մարմարակերտ տաճարը հրաշալի ներքին հարդարանք ունի, ուր օնիքսե քառակուսի կտրվածքում ամփոփված են Լալըշից բերված և համայն աշխարհի եզդիների առաջնորդի կողմից այստեղ ամփոփված սուրբ մասունքներ։ «Որոշ ժամանակ անց այստեղ հոգևոր արարողություններ կլինեն,-ասում է Մրազ Մստոյանը,-այսօր այստեղ աղոթքի են գալիս հասանքավորները, մեր այն հայրենակիցները, ովքեր Հայաստանում  չեն ապրում, բայց իրենց հայրական օջախները  այստեղ են գտնվում կամ նրանք, ովքեր սովորականի նման գալիս են աղոթքի»։ Տպավորված են բոլորը, ժամանակ առ ժամանակ հիացական խոսքեր են արտաբերում, որոնք արձագանքվում են Մալակե Տաուսի տաճարում և հասանելի դառնում  բոլորին։ Դուրս ենք գալիս տաճարից։ Արևի ճառագայթներից փայլում  են գմբեթների արևների վրա,որոնց ճառագայթները ձգվում են դեպի Արարատ սարը՝ վկայելով ևս մեկ անգամ հայ-եզդիական դարավոր բարեկամության մասին։

Կարինե Տիտանյան

Ակնալիճ-Երևան