Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ԲԱՐՍԵԼՈՆԱ. Ինչպես հաղորդում է ՕՐԵՐ-ին Ժաննա Դավթենցը, Մալթայում առաջին անգամ կազմակերպված միջազգային GOLDEN VOICE փառատոնին մասնակցել է բարսելոնաբնակ 15ամյա Հայկ Արսենյանը եւ գրավել 3-րդ պատվավոր տեղը։ Նա ներկայացրել է Իսպանիան։

Փառատոնին մասնակցում էին Պորտուգալիայի, Ավստրիայի, Իսրայելի, Ռուսաստանի, Լատվիայի, Լիտվայի, Մալթայի , Ղազախստանի, Իտալիայի եւ այլ  երկրների ներկայացուցիչներ։

Փառատոնը երկու փուլից էր բաղկացած. առաջին փուլում Հայկը հանդես է եկել  իսպանական երգի կատարմամբ, երկրորդ փուլում ՝ անգլերեն։ 

Հիշեցնենք, որ նախկինում Հայկը մասնակցել է Բարսելոնայում կազմակերպված  La voz հեռուստատեսային երաժշտական նախագծին եւ նույնպես արժանացել մրցանակների։ 

 

ՕՐԵՐ  եվրոպական ամսագիր

orer.eu