Հումորի արքան` 70 տարեկան
Այս հոբելյանը նշվեց Երևանի մարզահամերգային համալիրում՝ համերգի տեսքով։ ՀՀժողովրդական արտիստին շնորհավորելու էին եկել արվեստագետներ ինչպես ԱՄՆ-ից, այպես էլ Հայաստանից։ Նրանցիզ յուրաքաչյուրն ոչ միայն իրենց կատարումներով էին ողջունում, այլև ջերմ ու անկեղծ խոսքեր հնչեցնում։
Ավելի քան 4 ժամ տևած համերգային ծրագրում հնչեցին ազգային, ժողովրդական, էստրադային սիրված երգեր հենց իր՝ հոբելյար Աշոտ Ղազարյանի, երգահան Արթուր Գրիգորյանի, ջազի վարպետ Մալխասի, երգիչներ Նունե Եսայանի, ԱրսենԳրիգորյան(Մրո), Զարուհի Բաբայանի, Հարություն Փամբուկչյանի, Արմեչիկի, Սևակ Ամրոյանի, Սոնայի, Արման Հովհաննիսյանի, Արամեի, Արսեն Գրիգորյանի, Էրիկ Կարապետյանի, Սոնա Ռուբինյանի, Գարիկ Պապոյանի, Ավո Խալաթյանի տարբեր պարային և երաժշտական խմբերի կատարմամբ։ Կարևորն այն ջերմ ու անմիջական ոգին էր, որ ստեղծվել էր համերգի առաջին րոպեներից և թևածեց մինչև վերջ։
Այդ մթնոլորտին ինքնատիպ տրամադրություն էին հաղորդում վարողները՝ դերասաններ Հրանտ Թոխատյանը, Լևոն Հարությունյանը, երգիչ Գրիշա Աղախանյանը, որոնք հետաքրքիր երկխոսութունների ու զրույցների միջոցով առաջ էին տանում երեկոն՝ ներկայացնելով օրվա հերոսին և իրար հաջորդող կատարողներին։ Բարեմաղթանքի բազմաթիվ խոսքեր էլ հնչեցին։ Ամենատպավորիչը Ռոզա Ծառուկյանին էր, ով նախ և առաջ ողջունի խոսքեր փոխացեց իր որդու Գագիկ Ծառուկյանի անունից՝ ասելով, որ ներկա է եղել Աշոտ Ղազարյանի 60-ամյա հոբելյանին, ներկա է հիմա և կուզենար 100-ամյակն էլ միասին նշել, քանի նրա ջերմ ու անկեղծ արվեստը շատ է անհրաժեշտ մեր ժողովրդին։ Հոբելյանական երեկոյի արժանահիշատակ շնորհավորանքներից էին Աշոտ Ղազարյանի թոռների երաժշտական և պարային կատարումները։
Ինքը հոբելյարը երեկոն ավելի բովանդակավորում իր հումորային և երաժշտական կատարումներով՝ անգամ չմոռանալով իր եզդի բարեկամ Մստոյին ու նրան առնչվող պատմությունները։ Այս ամենի արդյունքում հոբելյանական համերգ-երեկոն վերածվեց ազգային ոգու և էության մի մեծ տոնահանդեսի, որի պատգամը մեկն է՝ բարի երթ դեպի կյանքի հաջորդ տասնամյակ՝ ստեղծագործական նոր որոմումներով ու ձեռքբերումներով։
Համերգի ավարտից հետո զրուցեցինք մի քանի հանդիսատեսի հետ. Սերգո Երիցյան, հեռուստալրագրող. «Աշոտ Ղազարյանի ինքնատիպ հաշվետվությունն էր իր հանդիսատեսին, իրեն այդքան սիրող ու գնահատող ժողովրդին։ Իսկ համերգն՝ իր յուրաքանչյուր կատարումով հարգանքի դրսևորում էր ՀՀ ժողովրդական արտիստի նկատմամբ»։ Համբարձում Խաչատրյան, քիմիկոս. «Աշոտ Ղազարյանին վաղուց գիտեմ։ Հեշտ չի եղել նվաճել ժողովրդի սերն ու հարգանքը։ Համերգ-երեկոն ցույց տվեց, որ այդ ամենը պետք է պահպանվի՝ մաղթելով արվեստագետին նոր ստեղծագործական լիցքեր եւ արդյունքներ»։
Սլավիկ Համբարձումյան,գործարար .«Ինչպես և սպասում էինք մեր սիրելի Աշոտն իր ընկերների հետ հրաշալի տոն պարգևեց։ Իսկ այս տոնը ցույց տվեց,որ նա դեռ ստեղծագործական անցնելիք ճանապարհ ունի, որին սիրով կհետևեմ, երբ դրա առիթը լինի հեռուտատեսությամբ կամ թե համերգասրահում»։
Կարինե Տիտանյան
Երևան