Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Հոկտեմբերի 8-ին Էջմիածինը նշեց հիմնադրման 2704-ամյակը: Այդ օրը քաղաք այցելելու կարևորագույն պատճառներից մեկն էլ Քուֆթայի (կոլոլակ) փառատոնն էր: Առաջին անգամ անցկացվող Քուֆթայի (կոլոլակ) փառատոնը շատ լավ հնարավորություն էր ծանոթանալու հայկական ավանդական ուտեստներից մեկի՝ քուֆթայի (Քյուֆթայի) և հատկապես Էջմիածնի քուֆթայի համին և պատրաստման գաղտնիքներին: 
Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում էին հավաքվել տարբեր ռեստորանների խոհարարներ՝ներկայացնելու ավանդական ու տոնածիսական ուտելիքը: Փառատոնը համընկավ քաղաքի հիմնադրման 2704 ամյակի հետ:
Այն համեմված էր ավանդական երգ ու պարով ու տարրաբնույթ միջոցառումներով:
Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու մրցույթի,որը բաղկացած էր ինչպես միշտ 3 անվանակարգերից՝Լավագույն տեսք, համ և մտահաղացում:
Էջմիածնի խոհանոցում թե´ բույրով, թե´ համով առանձնանում է քուֆթան/կոլոլակը. այս մասին խոսում են բոլորը: Այստեղ քուֆթա/կոլոլակ պատրաստում են անհիշելի ժամանակներից: Քաղաքում անգամ հայտնի է «քուֆթաչիների»՝ քուֆթա պատրաստողների փողոցը, որտեղից կարող ես գնել լավագույն քուֆթան։
Փառատոնը տեղի ունեցավ Էջմիածնի համայնքապետարանի հարակից տարածքում: Փառատոնի ընթացքում նախատեսված էր ուտեստների համտես եւ ցուցահանդես-վաճառք:
Կազմակերպիչները խոստացել էին  նաեւ համեղ ավանդական գինին: Նախաձեռնության հեղինակներն էին Էջմիածնի համայնքապետարանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը:
Քուֆթայի պատմությունից
Հայկական խոհանոցն, ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմա-քաղաքական գործոններով։ Հայկական լեռնաշխարհում մի ժամանակ գտնվում էր Վանի թագավորությունը։ Եվ Հայաստանում պահպանվել են այդ հնագույն պետության նյութական մշակույթի հուշարձանները։
Իսկ հայկական խոհանոցը իր վրա կրում է դեռևս այն ժամանակների աշխարհագրա-կլիմայական և հասարակարգային գործոնների ազդեցությունը։ Հայկական ազգային խոհանոցը, գրեթե ամբողջությամբ պահպանելով իր ավանդական ուտեստները, այսօր էլ շարունակում է հարստանալ բազմաթիվ նոր ճաշատեսակներով և մթերքներով։ Հայկական ավանդական կերակրատեսակներն այսօր մատուցվում են մի շարք հայկական ռեստորաններում, իսկ բաղադրատոմսերը պահպանվում, վերականգնվում մի շարք կազմակերպությունների կողմից: Նման կազմակերպություններից է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունն, ի դեմս՝հիմնադիր-տնօրեն,Մեգերյան կարպետ ընկերության գլխավոր խոհարար, «Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայի» հիմնադիր Սեդրակ Մամուլյանի: Այս անգամ նրա հետ բոլորս ուղևորվեցինք դեպի մեր հոգևոր մայրաքաղաք Սուրբ Էջմիածին՝մասնակցելու քաղաքի հիմնադրման 2704 ամյակին նվիրված միջոցառումներին ու ականատեսը լինելու օրվա գլխավոր ծրագրին՝հայկական սեղանի զարդ քյուֆթային նվիրված առաջին փառատոնին:Քուֆթան հայկական մսային կերակուր է։
Պատրաստում են հիմնականում տավարի թարմ մսից։ Միսը փայտե թակիչով ծեծում են սալաքարի վրա, խառնում սոխաղպղպեղ և այլ համեմունքներ, ձեռքով հարում մինչև համաձույլ զանգված դառնալը, պատրաստում խոշոր գնդիկներ, եփում են ջրում և ուտում յուղով կամ սոխառածով։ Առանձնապես հայտնի են ԳավառիՎարդենիսի և Էջմիածնի Քուֆթաները։ «Քուֆթա» բառը գալիս է պարսկերենից. kūfta կամ کوفتن նշանակում է «մանրացնել» կամ «մսե գնդիկներ»:
 
 
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի