Հոկտեմբերի 8-ին Պրահայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ Չեխիայում բնակվող մի քանի տասնյակ մշակութային գործիչների՝ երաժիշտների, նկարիչների, լուսանկարիչների, դիզայներների, գրողների, լրագրողների, կինոաշխարհի եւ այլ ոլորտների արվեստագետների հավաք։
Ողջունելով ներկաներին, Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը նշեց, որ այսուհետ ավանդական կդառնան մասնագիտական խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումը, նաեւ առիթ կլինի միմյանց ծանոթության եւ համագործակցության համար։ Հայաստանի դեսպանը նշեց, որ երիտասարդների հետ առանձին հանդիպում արդեն եղել է, իսկ առաջիկայում հանդիպումներ կլինեն նաեւ կրթական ոլորտի աշխատողների՝ ուսուցիչների, ինչպես նաեւ մարզիկների հետ։ Դեսպանը ներկաներին ծանոթացրեց նաեւ դեսպանության նոր աշխատակազմի հետ։
Այնուհետ, Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի առաջարկով հանդիպմանը ներկա երգչուհիները մեկական համարներ կատարեցին՝ արժանանալով ջերմ ընդունելության։ Երգեցին երգչուհիներ Տաթեւիկ Առաքելյանը, Դիանա Խոջայանը, Դիանա Քալաշովան, Վարինե Մկրտչյանը, Ալվինա Աղաջանյանը եւ եզրափակվեց ելույթների շարքը Հայր Բարսեղը՝ կատարելով Կոմիտասի ,,Անտունին,,։
Ներկա արվեստագետները հնարավորություն ունեցան ոչ միայն միմյանց հետ ծանոթանալու, այլեւ քննարկեցին համատեղ մշակութային միջոցառումներ անցկացնելու հնարավորությունները։
Ձեռնարկն անցավ ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում։
ՕՐԵՐ
Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի
Երգում է Տաթեւիկ Առաքելյանը
Երգում է Վարինե Մկրտչյանը
Երգում է Դիանա Քալաշովան
Երգում է Վարինե Մկրտչյանը
Երգում է Դիանա Խոջայանը
Երգում է Ալվինա Աղաջանյանը
Երգում է Բարսեղ վարդապետ Փիլավչյանը