Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ինչպես հաղորդում է Հայաստանի Հանրային ռադիոն, Քիմ Քարդաշյանը Հայաստանի ծաղիկներից օծանելիք կստեղծի։ Այդ մասին ամերիկահայ աստղն ասել է  WCIT-2019 համաժողովի «Գաղափարների շուկա» լիագումար նիստում՝ խոսելով Հայաստանում ծնված իր նոր գաղափարների մասին: 

«Միայն Երևանի փողոցներով զբոսնելիս, ես ոգեշնչվեցի 4 նոր գաղափարներով։ Չեմ ուզում բացել փակագծերը, սակայն կասեմ միայն մի գաղափարի մասին` ուզում եմ հայկական ծաղիկների բույրով օծանելիք ստեղծել»,- նշեց Քարդաշյանը: Այդ գաղափարը ծնվել է երեկ՝ Էջմիածին տանող ճանապարհին։

Պատասխանելով հարցին, թե ինչ է զգում, որ համաժողովն անցնում է հենց Հայաստանում, Քիմ Քարդաշյանն ասաց՝ «Հպարտություն»։

«Երեկ ես եւ իմ քույրը՝ Քորթնին, որը երբեք Հայաստան չէր եկել, կնքեցինք մեր երեխաներին։ Մեզ համար դա ամեն ինչ է»,- նշեց Քարդաշյանը։

Դահլիճում ներկաները ծափահարեցին, ինչին ի պատասխան մեդիաաստղը շնորհակալություն հայտնեց։

Այս կոնֆերանսը շատ լավ «արդարացում» էր այստեղ գալու համար։ Այնքան հուզված եմ: Շնորհակալ եմ, որ այստեղ եմ»։ նա հանդես է եկել «ԶԼՄ–ների, լրագրության և արվեստի վրա ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցության մասին» զեկույցով։
Նա նաեւ նշեց, որ թեեւ 39 տարեկան է, բայց 38 տարեկանից սկսել է բարձրագույն կրթություն ստանալ եւ իրավաբանություն է սովորում։ «Ես իսկապես ուզում էի իրավաբանական կրթություն ստանալ, քանի որ որքան շատ եմ խորանում իրավական ոլորտի մեջ, այդքան ավելի շատ եմ հասկանում, որ կարող եմ շատ բան անել օրենքները դեպի լավը փոխելու համար»,–նշեց նա։ Նա նաեւ չմոռացավ հիշել հորը, որը փաստաբան էր եւ ինչ-որ չափով ազդել է իր վրա։ 


 

ՕՐԵՐ