Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հոկտեմբերի 7-ին Երևանում ՀՀ կառավարությունը և Սևծովյան Տնտեսական  Համակագործակցություն Կազմակերպությունը (ՍԾՏՀԿ) ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ կազմակերպել է «Օգտագործելով տեխնոլոգիական ուժը ազդեցության համար. ՍԾՏՀ տարածաշրջանային համագործակցության հեռանկար» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառումը։

Միջոցառմանը մասնակցել են ՍԾՏՀ անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ` ներառյալ ՏՀՏ ոլորտի համար պատասխանատու նախարարներ ու փոխնախարարներ, ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղարը, քաղաքապետարանների, զարգացման գործակալությունների, գործարար շրջանակների, հետազոտական և կրթական հաստատությունների ու քաղհասարակության ներկայացուցիչներ։  Քննարկման առարկա են եղել այն միջոցները, որոնցով հնարավոր է նորարարական տեխնոլոգիաները ծառայեցնել հանրային քաղաքականության և համակարգային փոփոխությունների ու զարգացման լուծումների համար՝ հանուն հասարակության բարեկեցության, ինչպես նաև դիտարկվել է այդ առումով հաջողված ծրագրերը ՍԾՏՀ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս տարածելու հնարավորությունը:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մասնավորապես ընդգծել է տեխնոլոգիական կարողությունների և ձեռնարկատիրական, սոցիալական, ինստիտուցիոնալ ու նորարարության այլ ձևերի զարգացման ուղղությամբ ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հանրային քաղաքականության մշակողների, տեխնոլոգիական և գործարար շրջանակների, միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության խթանումը` ի նպաստ ՍԾՏՀ երկրների ժողովուրդների:

Բանախոսները ներկայացրել են իրենց փորձը և հաջողված օրինակներն այդ բնագավառում և քննարկել հանրային քաղաքականության ոլորտում կիրառվող նորարարական գործիքների արդյունավետ կիրառման և հասարակության վրա նորարարարության ազդեցությունն առավել արդյունավետ ու ներառական դարձնելու տեսանկյունից տարածաշրջանային ու գլոբալ միտումները՝ թիրախավորելով կայուն զարգացման նպատակները։

Տեղեկություն։ ՍԾՏՀԿ հիմնադիր անդամ Հայաստանը ներկայումս հանդիսանում է այդ կազմակերպության  տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիայի (ՏՀՏ) աշխատանքային խմբի (ԱԽ) համակարգող երկիր։ ՀՀ ԱԳՆ-ն և ՍԾՏՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունն աջացկել են վերոհիշյալ հարակից միջոցառման կազմակերպմանը։

 

orer.eu