Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արմավիրի մարզում գտնվող Ակնալճի եզդիական սրբատեղիում սեպտեմբերի 29-ին ծրագրված էր Տաուսի Մալակե և յոթ հրեշտակների տաճարի օծումը, Շանգալի 2014 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի և եզդի ժողովրդի հերոս Դավրիշե Ավդիի ձիարձանի բացումը։
Սպասելի էր, որ մեծ է լինելու մարդկանց հոսքը դեպի սրբատեղի։ Գալիս էին մեծ ու փոքրով, ահել-ջահելով՝ ներկա լինելու սպասվելիք իրադարձություներին։ Ժողովրդական տոնախմբությանը, որին ներկա էին պետական այրեր, մասնավորապես, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, հոգևորականներ, գրականության և արվեստի գործիչներ։ Հենց նրանց ներկայությամբ էլ ցած սահեցին սպիտակ ծածկոցները և հանրութանը ներկայացան երկու հրաշալի կերպարային արձաններ։ Քանդակագործներ Գետիկ Բաղդասարյանը և Գրիգոր Գրիգորյանը արտահատիչ էին ներկայացել եզդի ժողովրդի արժանավոր զավակներին։
Առաջին կերպարը ազգային հերոս Դավրիշե Ավդին էր, երկրորդ դեպքում քանդակագործը տեսել էր Շանգալի գոյապայքարի խորհրդանիշ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նադյա Մուրադին։ Վերջինս ափսոսանք էր հայտնել, որ չի կարող մասնակցել հուշարձանի բացմանը և այն տեսնելը իր առաջին ցանկություններից է լինելու։ Հուշարձանների բացումից հետո հոգևորականների գլխավորած թափորը ուղղվում է նորակառույց Տաուսե Մալակե և յոթ հրեշտակների տաճար, ուր սկսվում է տաճարի օծման արարողութունը։
«Տաճարը ինքնատիպ է, եզակի, իր նմանը չունեցող, ուր ազգայինին գումարվել է, օրինակ հայկակականի լավագույնի տարրեր,-ասում է տաճարի ճարտարապետ Արտակ Ղուլյանը,-տաճարի բարձրությունը 29 մետր է, ունի մեծ մեկ և յոթ գմբեթներ,փոքր գավիթ,ներսի ընդարձակ տարածք»։
Ավարտվում է տաճարի օծումը՝հազարավոր մարդիկ են այցելում՝ իրենց աղոթքն անում, հիանում մարմարակերտ տաճարի գեղեցկությամբ։ Մարդկային հոսքն անվերջ է, բայց օրվա ժողովրդական տոնախմբությունն իր շարունակությունն ունի հանդիսությամբ, որի ժամանակ կարող էին իրենց սրտի խոսքն ասել և գնահատանքը տալ մասնակիցները, նախ և առաջ այն , ինչ կատարվել է այստեղ վերջին մեկ տարվա ընթացքում։ Այս առումով նման էին բոլորի խոսքերը. այն,ինչ տեսնում են հայոց աշխարհի այս գողտրիկ վայրում նման է հրաշքի, երբ մարդկային միտքն ու ձեռքը կարող են այսպիսի տաճարներ ստեղծել ու արձաններ կերտել։ Երկրորդ,որ Ակնալճի սրբատեղին ազգապահպանման կենտրոն է դառնում, ուր մեծ է Միրզա Սլոյանի ամենօրյա ջանքերը։
Ուստի բնական էր,որ օրվա հիմնական բանախոսը՝սրբատեղի հիմնադիր և հովանավոր Միրզա Սլոյանն էր։ Նա իր ելույթում ասաց, որ նման սրբատեղի հնարավոր է ստեղծել հայոց հողում և այս ամենը նաև եզդիական անխախտ բարեկամության արտահայտման ինքնատիպ ձև է,նաև ազգային ինքնության պահպանման հնարավորություն։ Մյուս բանախոսները, որոնք տարբեր երկրներից էին՝ Գերմանիա, ֆրանսիա, Իրաք, Ռուսաստան, ներկայացնելով իրենց համայնքները և ազգային կազմակերպությունները,կարևորում էին այս սրբատեղիի ու Հայաստանի դերը եզդիների ազգապահպանման գործում, քանզի օրեցօր դժվարանում է ազգային ակունքներին հավատարմութունը։ Եվ արդեն այն իրողությունը, որ ամեն տարի հազարավոր եզդիներ ուխտագնացության են գալիս Հայաստան, այս սրբատեղի և իրենց պապենական բնակավայրեր, վկայում է այն կարևորության մասին , որ արդեն ունի սրբատեղին իր տաճարներով ու հուշարձաններով, կրթամշակութային կենտրոնով։
Օրվա վերջին բանախոսը «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն, ով ընդգծելով հուշարձանների ու տաճարի ինքնատիպութունը, նկատում է,որ այդ ամենի բովանդակությունն իր մտքերում ու խոհերում է ձևավորում Միրզա Սլոյանը՝ նա և ճարտարապետ է,և շինարար,և անընհատ երազող, քանի որ միշտ մի նոր հուշարձան կամ կառույց կա նրա երազներում։ Այս ընթացքում կառուցվել ու ձևավորվել է ազգային պանթեոնն, ուր արդեն իր հավերժական հանգիստն է գտել ճանաչված հոգևորական Հասան Հասանյանը։ Նա մտածում է նաև այլ կառուցներ ևս կլինեն, որոնք կհիշեցնեն սուրբ Լալըշը։
Ի դեպ, մեր թղթակցի հետ զրույցում Սերգո Երիցյանը հիշեցրեց, որ Տաուսե Մալակե և յոթ հրեշտակների տաճարի հմնարկեքը կատարվել է 2015 թվականի ապրիլի 22-ին Տաուսե Մալակե ամենամյա տոնակատարության շրջանակներում,երբ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարեդարձի ոգեկոչման համար Հայաստան էր եկել համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ, նորին սուրբ մեծություն Միրե Միրա Թահսին Բեգը սուրբ Լալըշի հոգևորականների հետ։ Երբ հիմարկեքից հետո նրան հարցրի ի՞նչ երազանք ունեք այս պահին, նա պատասխանեց ներկա լինել տաճարի օծմանը։
Ցավոք, այսօր մեզ հետ չէ, բայց վեր է խոյացել նրա երազանքի տաճարը։ Ելույթներին հաջորդում են արվեստի գորչներին կատարումները։ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանը համերգը սկսում կոմիտասյան «Հայաստան երկիր դրախտավայր» երգով։ Շարունակում է «Ակունք» ազգագրական համույթը՝ իր մի քանի կատարումներով։ Այնուհետև բեմահարթակը տրամադրվում է եզդի արվեստագետներին, որոնք իրենց բազմաթիվ կատարումներով նաև ազգային պարի են հրավիրում բազմահազար մարդկանց։ Մինչ ուշ երեկո Ակնալճի սրբատեղիում չԷր դադարում մարդկանց,այդ թվում զբոսաշրջիկների հոսքը։ Տարբեր հաշվարկներով միայն մեկ օրվա ընթացքում սրբատեղի է այցելել 25-30 հազար մարդ։
Կարինե Տիտանյան
Ակնալիճ-Երևան