Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Ալանա-հայկական փոխհարաբերություններին նվիրված  միջազգային գիտա-տեսական կոնֆերանսը անցկացվեց  Հյուսիսային Օսեթայի (Ալանիայի) մայրաքաղաքում՝պետական համալսարանում։ Կազմակերպիչները Հյուսիսային Օսեթիայի-Ալանիայի ազգային հարաբերությունների հարցերի նախարարությունը, Կոստա Խետագուրուվի անվան հյուսիս-օսեթական պետական համալսարանը և «Էրեբունի» հայկական ազգային-մշակութային միությունը։

Կոնֆերանսը բացեց ու վարեց Հյուսիսային Օսեթիայի-Ալանիայի  ազգային հարաբերությունների հարցերի նախարար Ասլան Ցուցիևը։ Նա ընդգծեց, որ ալանա-հայկական փոխհարաբերությունները դարերի պատմություն  ունեն և առաջին տեղեկությունները մեզ է հաղորդում Մովսես խորենացին իր «Հայոց պատմությունում»՝ ներկայացնելով Արտաշեսի և Սաթենիկի սիրահարության պատմությունը, նրանց ամուսնությունը,հայ-ալանական ամուսնությունից ծնված Արտավազդ զավակով և թագավարական տոհմի շարունակությամբ։Հաջորդ բանախոսը՝ Տորք Դալալյանը (Երևան,պատմական գիտությունների թեկնածու,ՀՀ ԳԱԱ հնագիտության և էթնոգրաֆիայի ինստիտուտ) ներկայացրեց ալանա-հայկական հարաբերությունների լեզվաբանական և առասպելաբանական զուգահեռները,որոնք ցույց են տալիս այն սերտ առնչությոնները,որոնք դարեր շարունակ գոյություն ունեն հայերի և ալանների միջև։ Հաջորդ ելութները ներ էին տարբեր ժամանակաշրջաններ,երևույթներ,միտումներ ու զարգացումներ։

Պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Գագլոյտին ներկայացրեց Հարավային Օսեթիան Կովկասի էթնոմշակույթի համակարգում (Ցխինվալի), քաղաքագիտության դոկտոր,պրոֆեսոր Առուշան Վարդումյանը բնութագրեց  այն փոփոխությունները, որ կրել են հայ-ռուսական փոխհարաբերությունները,այդ թվում և Հյուսիսային Կովկասում (Պյատիգորսկ), պատմական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր  Ռուսլան Բզարովը անդրադարձավ  Հյուսիսային Օսեթիայում-Ալանիայում հակական համայնքի ձևավորման փուլերին (Վլադիկավկազ), Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալ. Իսկանդարյանը վերլուծեց կովկասյան քաղաքական բազմանկյունը՝շեշտադրումներ անելով հայ-ռուսական ժամանակակից փոխհարաբերություններին։

Բազմաթիվ այլ խնդիրներ ներկայացվեցին  կոնֆերանսի մյուս մասնակիցների զեկուցումներում, որոնցում երևան բերվեցին նորահայտ փաստեր ու իրողություններ։ Կոնֆերանսի մասնակիցների համար կազմակերպվեց «Կարծիք» ստեղծագործական խմբի նկարահանած «Լոռիս-Մելիքի հետքերով » տեսաֆիլմը՝ նվիրված մեր մեծ հայրենակցի գործունեությանը Հյուսայն Կովկասում, մասնավորապես քաղաքում, ուր նա հաստատվել որպես Թերեքի մարզի կառավարիչ։

Ներկաներին ներկայացնելով ֆիլմը մտահղացման և սցենարի հեղինակ,բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր,«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը ընդգծեց.«Երկու տարի այստեղ մենք նորովի բացահայտեցինք մեր հայրենակցին, հետևելով այն հետքերին , որ նա մինչև հիմա թողել է այս լեռնաշխարհում»։ 

 

Կարինե Տիտանյան