Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

«Պետությունը միջամտեց ընտրություններին». Փայլանի արձագանքը

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը նոր մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկված պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագրից (կանոնադրությունից):

Նշվում է, որ այդ փաստաթուղթը պատրիարքարանից ստացել է Տ. Շիրվան քահանա Մյուրզյանը և փոխանցել պատրիարքական տեղապահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որին էլ հասցեագրված է եղել կանոնադրությունը:
 
 6 էջից բաղկացած կանոնագիրն ընթերցվել է սեպտեմբերի 23-ի երեկոյան` նախաձեռնարկ մարմնի հերթական նիստին:
 
Նախաձեռնակ մարմնի անդամները կանոնագիրը խորապես ուսումնասիրելու, քնարկելու և նախաձեռնակ մարմնի դիրքորոշումը հստակեցնելու համար որոշել են արտահերթ ժողով գումարել սեպտեմբերի 25-ին:
 
«Ժամանակը» գրում է, որ երեկ երեկոյան խոսակցություններ են շրջանառվել, որ պետք է այսօր` սեպտեմբերի 24-ի վաղ առավոտյան, կրոնական ժողով գումարվեր, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ այդպիսի ժողով տեղի չի ունեցել: Փոխարենը նշվում է, որ տեղապահ Մաշալյանը, որին տրված է այդ լիազորություններն ու պատասխանատվությունը, թեկնածու սրբազանների վերաբերյալ անհրաժեշտ աշխատանքներ կատարելուց հետո նախատեսելու է կրոնական ժողով հրավիրել, որի նիստին զուգահեռ պետք է կազմակերպվի եկեղեցականների համագումար:  
 
 
 
 
Օրաթերթի տեղեկացմամբ` այս նոր կանոնագրի մեջ մեծ տարբերություն չկա, սական պարբերաբար ավելի զգալի է 1863թ. «Ազգային Սահմանադրության» ազդեցությունը: Կանոնագրում կա մի կետ, որում նշվում է, որ Պոլսի հայոց պատրիարքական թեկնածու պետք է լինեն պատրիարքական աթոռին ենթակա սրբազանները:
 
Աղբյուրը հայտնում է. «Սա Սահմանադրութեամբ նախատեսուած պարագայ մըն է, որու շուրջ նախկին կանոնադրութիւններուն մէջ յարաբերաբար աւելի ճկուն մօտեցում մը կը ցուցաբերուէր՝ արտասահմանէ այլ թեկնածուներու մասնակցութեան տեսակէտէ»:
 
Օրաթերթը նկատել է տալիս, որ այդ նոր սահմանումը գործնականորեն որոշ չափով սահմանափակումներ է նշանակում և հավելում, որ համայնքը այդպիսի իրավիճակում պետք է վարվի որոշակի հավասարակշռությամբ` տարուբերումներից խուսափելու և հակասական պահանջներից զերծ մնալու համար:
 
Կանոնագրի նորություններից մեկն էլ Ազգային պատգամավորական
 
 ժողովի անդամների թվի բարձրացումն է: Նախկին 89 պատվիրակների փոխարեն այս անգամ թիվը բարձրացրել են 120-ի: 
 
Թերթն ուշագրավ է համարել Ազգային պատգամավորական ժողովի անդամների թվի  բարձրացումը, հայտնելով, որ այն բարձրացրել են 1863թ. Ազգային Սահմանադրության մեջ նախատեսված թվից:
 
Ըստ նոր կանոնադրության` թե ընտրողների և թե պատվիրակների թեկանածուների դեպքում նվազագույն տարիքի շեմը իջեցվել է 18-ի:
 
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկած Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագրին։ Ըստ այդմ՝ պատրիարքական թեկնածու կարող են դառնալ միայն այն սրբազանները, ովքեր ենթակա են Պոլսի աթոռին։
Հայ պատգամավորի գրառման մեջ մասնավորապես ասվում է.
 
«Ներքին գործերի նախարարությունը միջամտեց պատրիարքարանի ընտրություններին։ Թուրքիայի պատմության ընթացքում պատրիարքի
 
 ընտրություններին մասնակցել և նաև ընտրվել  են դրսում ապրող թեկնածուներ, որոնք ծնունդով Թուրքիայից են եղել։ Այժմ պահանջում են, որ ընտրություն կատարենք 2 թեկնածուի միջև։ Եկեք մեր բողոքը հայտնենք, որպեսզի պատրիարքի իրական թեկնածուների ընտրական իրավունքները չոտնահարվեն»։