ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեկնարկում են «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի սթարթափ ծրագիրը:
\
«ՆերՈւժ 2» ծրագիրը նպատակ ունի աշխարհի տարբեր երկրներում ապրող 7 միլիոնանոց հայկական Սփյուռքի հսկայածավալ ներուժը տեղափոխելու Հայաստան՝ մասը կազմելու երկրի առաջխաղացման գործընթացներում և նախաձեռնելու իրենց սթարթափը Հայաստանում:
Հայկական ծագում ունեցող սփյուռքի ձեռնարկատերերը հրավիրվում են դիմելու այս ծրագրին:
Հաղթող թիմերը կհրավիրվեն Հայաստան՝ հայրենադարձվելու իրենց երկիր և ստանալու 15-ից 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի դրամաշնորհներ, ինչպես նաև կստանան ձեռնարկատիրական աջակցություն՝ Հայաստանում իրենց ձեռնարկությունները զարգացնելու նպատակով:
Ծրագրի մեկնարկը տեղի կունենա Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում, 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 20-ը՝ քառօրյա միջոցառման շրջանակներում:
Քառօրյա միջոցառման առաջնային նպատակներն են՝
- Հավաքագրել ամբողջ աշխարհի սփյուռքյան սթարթափները Հայաստանում (Դիլիջանում)
- Ծանոթացնել սթարթափներին Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելությունների հետ
- Ստեղծել համագործակցության հնարավորություններ` տեղական գործընկերների և ոլորտի առաջատարների հետ
- Առաջարկել անհատական մենթորություն և աջակցություն
- Ինտեգրել սփյուռքի ձեռնարկությունները հայաստանյան սթարթափ էկոհամակարգին
- Ստեղծել մրցակցություն՝ ծրագրին մասնակցելու և դրամաշնորհներ ստանալու համար
Ծրագրի թիրախային ոլորտներն են՝
- Ֆինանսական տեխնոլոգիաներ
- Սոցիալական տեխնոլոգիաներ
- Մաքուր տեխնոլոգիաներ
- Կառավարման տեխնոլոգիաներ
- Առողջապահություն
- Կրթական տեխնոլոգիաներ
- Շարժական/փոխադրման տեխնոլոգիաներ
- Տուրիզմ
- Ինտերնետային տեխնոլոգիաներ
- Էլեկտրոնային կոմերցիա
- Գյուղատնտեսական տեխնոլոգիաներ
- Բիո տեխնոլոգիաներ
- Ռոբոտաշինություն
- Ինժեներական արվեստ