Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ԲՈՒԽԱՐԵՍՏ. Ինչպես հաղորդում է Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը,  այսօր՝ սեպտեմբերի 18-ին ժամը 15-ի սահմաններում Ռումինիայի Սենատը միաձայն ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էին հայազգի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանը և Վարուժան Ոսկանյանը։  Ինչպես նշեց Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը, օրինագիծը դեռեւս պետք է հավանություն ստանա Խորհրդարանի Ստորին պալատի կողմից, որից հետո նաեւ ստորագրվի երկրի նախագահի կողմից։ 

Ընդունված օրինագծում մասնավորապես նշված է.  «Հոդված 1. Հոկտեմբերի 12-ը սահմանել որպես Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր: Հոդված 2 (1). Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օրվա տոնակատարությունը կարող են կազմակերպվել կենտրոնական և տեղական հանրային կառավարման մարմինների վարչությունների և դրանց ենթակայության տակ կամ համակարգման ներքո գտնվող հաստատությունների, քաղաքացիական հասարակության և ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից` հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի ժողովրդականացմանն ուղղված մշակութային, կրթական, գեղարվեստական, սոցիալական կամ գիտական ծրագրերի ու միջոցառումների կազմակերպման կամ մասնակցության միջոցով: (2). Կենտրոնական և տեղական հանրային կառավարման մարմինները և դրանց ենթակայության տակ կամ համակարգման ներքո գտնվող հաստատությունները կարող են նյութատեխնիկական աջակցություն տրամադրել և կարող են գումարներ հատկացնել իրենց բյուջեներից, նախատեսված 1-ին կետով՝ հաստատված բյուջեի հատկացումների սահմաններում, միջոցառումները լավ պայմաններում կազմակերպելու և անցկացնելու համար»:

 

orer.eu