Սերգեյ Սմբատյանը՝ Մալթայի ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժոր. նրան շնորհավորել է երկրի արտգործնախարարը
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Մալթայի արտգործնախարար Կարմելո Աբելան Վալետայում ընդունել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ շնորհավորելով նրան Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Արտգործնախարարը նշել է, որ սեպտեմբերի 14-ին Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ
ելույթը ցույց տվեց, որ Սերգեյ Սմբատյանն արդարացրել է բոլոր սպասումները։
Հիշեցնենք, որ Սերգեյ Սմբատյանը և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը 2019-2020 համերգաշրջանի առաջին համերգն ունեցել են սեպտեմբերի 14-ին Վալետայում՝ ներկայացնելով Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործության մալթյան պրեմիերան։
Համերգին, որի տոմսերը սպառվել էին ելույթից մի քանի օր առաջ, ներկա էին նաև հոլիվուդյան հայտնի դերասան Հարվի Քեյթելը և անգլիացի հանրաճանաչ արտիստ Մալկոլմ Մակդաուելը, որոնք համերգից հետո հանդիպել են դիրիժոր Սմբատյանին և շնորհավորել նրան հաջող ելույթի համար։