Մեր հարցերին պատասխանում է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ,բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սերգո Երիցյանը։
—Պարոն Երիցյան,Թումանյանների շառավիղների Հայաստանում գտնվելու վերջին օրը հյուրընկալվեցին ՀՀ նախագահին և իր տիկնոջը։ Ի՞նչ հարցեր քննարկվեցին։
—Այդ մասին արդեն հաղորդագրություն է եղել։ Խոսք եղավ Երևանի թանգարանի հիման վրա թումանյանագիտական հետազոտական կենտրոն ունենալու անհրաժեշտությունը։ Առաջարկություն եղավ Դսեղի տուն-թանգարանի հիման վրա թանգարան-արգելոց ունենալու խնդիրը,որը թույլ կտա այնպիսի կենտրոն ունենալ, ինպիսին,օրինակ Յասնայա Պոլյանայում Լև Տոլստոյի համարէ։ Նեղվածք է Դսեղի տուն -թանգարանում,այնինչ հարևանությամբ գտնվող տունը ևս պատկանել է թումանյաններին և այսօրվա սեփականատիրոջը կարելի է համոզել,որ այն վաճառի պետությանը՝տուն-թանգարանին հատկացնելու նպատակով։ Քննարկման մասնակիցները խոստացան հետամու լինել բարձրացված հարցերի լուծման համար։ Ամենակարևորը երկրի նախագահը հարկ համարեց,որ թումանյանները իրենց հայրենիք գան ամեն տարի։.
—Եթե չենք սխալվում «Լոռվա ձորը» ամեն աշնանը անց է կացնում «Թումանյանական օր» Դսեղում։.
—Այս վանդույթը երկար տարիների պատմություն ունի։Եվ այն նոր ոգի ստացավ այս տարի թումանյանների հետնորդների մասնակցությամբ։ Ինչպեսև սպասելի էր, այն դարձավ ժողովրդական տոնախմբություն։Թումանյանասերների համար անակնկալ էր այդքան թումանյանների ներկայությունը.պետք էր տեսնել ընդհանուր ոգևորությունը և հուզմունքը։.
—Գիտենք նաև,որ հոբելյանական տարին թելադրում էր գրքերի հրատարակություն։ Ի՞նչ է արվել այս ուղղությամբ։
—Այս առումով մենք համագործակցում ենք «Էդիթ պրինտ» հրատարակչության հետ։Ասեմ ,որ տարիների ընթացքում հրատարակչությունը շուրջ 40 գիրք է տպագրել ՝ նվիրված Թումանյանին։Մեր ընդհանուր ուժերով ավելի քան 5 գիրք է հրատարակվել Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ։Այստեղ որպես հովանավորներ են հանդես եկել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը,«Ապավեն» ընկերությունը,«ԱԿԲԱ-Կրեդիտ-Ագրիկոլ» բանկը։Առաջիկայում ևս նոր հրատարակություններ կլինեն,մասնավորապես«Թումանյանը՝քննադատ» գիրքը,որը կներկայացնի մեծ բանաստեղծի հրապարակախոսությունը և փիլիսոփայությունը։.
—Չեք մտածում,որ իսկապես թումանյանները ամեն տարի պիտի Դսեղ գնան,գուցե և մասնակցեն ավանդական «Թումանյանական օրվան»։
—Իհարկե,ցանկացած ժառանգի ներկայություն տոնը ավելի ոգեղեն կդարձնի,իսկ թումանյանի շառավիղները ավելի մոտիկ կգտնվեն իրենց պապի ու մեծ պապի ծննդավայրին։
Հարցացրույցը վարեց Կարինե Տիտանյանը