Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Օգոստոսի 14-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավային մերձակա Օսուվ քաղաքում Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հուշատախտակի հանդիսավոր բացում, որը զետեղվեց ի հիշատակ հայազգի զիվորների և սպաների սխրանքի՝ նահատակված 1920 թ․ լեհական աշխարհազորի կազմում։

Ճակատամարտը տեղի է ունեցել նույն այդ վայրում՝ ի պաշտպանություն Լեհաստանի և Վարշավայի բոլշևիկյան հարձակումներից, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
 
Ըստ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հաղորդման, միջոցառումները տեղի են ունեցել Լեհաստանի պաշտպանության նախարարի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ։