Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

79 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության ու տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր, անվանի գիտնական, հարգված դասախոս, ԵՊՀ <<Բանբեր>> հանդեսի գլխավոր խմբագիր, 013 մասնագիտական խորհրդի նախագահ, փ․գ․դ․, պրոֆ․ Հ․ Ղ․ Միրզոյանը։ 

Մեծ է պրոֆ․ Միրզոյանի ավանդը հայ փիլիսոփայապատմական մտքի ու մշակույթի ուսումնասիրության գործում։ Իր մենագրություններում ու գիտական հրապարակներում նա վերլուծել ու գնահատել է XVII դարի հայ փիլիսոփայական մտքի առանձնահատկությունները, առանձին մտածողների հայացքները։

Վերջին տարիներին տարված էր Նարեկացու ստեղծագործությունների, ի մասնավորի Մատյան Ողբերգության վերլուծությամբ։ Անփոխարինելի խմբագիր էր՝ բարեխիղճ, սկզբունքային։ Նվիրված էր իր գործին։

Ամեն ինչ անում էր մեծ պատասծանատվությամբ։ Համալսարանական էր՝ 60-ական թվականներից մինչև իր մահը ապրում էր Համալսարանով ու Համալսարանի համար։ Խստապահանջ ու բծախնդիր էր, որը երբեմն միանշանակորեն չէր ընդունվում գործընկերների կողմից։ Ուրախանում էր իր գործընկերների, առհասարակ հայերի ու Հայաստանի հաջողություններով, խրախուսում՝ գիտության մեջ առաջին քայլերն անողներին։

Սեյրան Զաքարյան

Նոյյան Տապան

 

ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը ցավակցում է հանգուցյալի հարազատներին ու բարեկամներին,  որդուն՝ Դավիթ Միրզոյանին, անդառնալի կորստի կապակցությամբ։ 

 Հուղարկավորումը՝ օգոստոսի 29-ին, «Էրեբունի» սգո սրահից։ Հասցեն՝ Խաղաղ Դոնի 2/14։, ժամը 14։00-ին, Թոխմախի գերեզմանատանը: