ArmeniaTools4Schools կազմակերպության ֆինանսավորմամբ Տավուշի մարզի Բերդի պետական բազմագործառութային քոլեջը համալրվել է 25,000 ԱՄՆ դոլար արժողությամբ վերջին սերնդի տասնյակ գործքիներով՝ հնարավորություն տալով հարյուրավոր ուսանողների սովորել իրենց մասնագիտությունը ժամանակի պահանջներին համապատասխան։
Այս աջակցության շնորհիվ քոլեջում կգործարկվի զոդման բաժինը, նոր տեխնոլոգիաներ կստանան փականակագործները, իսկ կարուձևի բաժնի ուսանողները կկրկնապատկեն իրենց գործիքների բազան։
«Այս գործիքներից մենք չունեինք, և մեր քոլեջի համար շատ կարևոր էր ստանալ դրանք։ Այժմ մենք հնարավորություն ունենք ուսանողներին տալ կրթություն և հմտություններ, որոնք կլինեն ժամանակակից և պահանջված։ Մենք ունենք լավ ուսուցիչներ, բայց գործիքներ չունենալու պատճառով չէինք կարողանում ժամանակակից կրթություն տրամադրել։ Այժմ այդ խնդիրը լուծված է», ասում է Աննա Ավալյանը։
Բերդի պետական բազմագործառութային քոլեջը ձևավորվել է Բերդի արհեստագորածական ուսումնարանի և Բերդի պետական քոլեջի միավորման արդյունքում։ Քոլեջի ուսանողներն աշխատում են մարզի գյուղերում։ Միավորման արդյունքում քոլեջում այժմ սովորում է 210 աշակերտ։ Եթե նախկինում նկատվում էր ուսանողների թվի նվազում, ապա Աննա Ավալյանն այժմ հույս ունի, որ այս գործիքների շնորհիվ ուսանողներն ավելի հետաքրքրված կլինեն սովորել Բերդի պետական բազմագործառութային քոլեջում։
ArmeniaTools4Schools-ը շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է աջակցել Հայաստանի արհեստագործական քոլեջներին և ուսումնարաններին: Կազմակերպությունը տեղակայված է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Ռալի քաղաքում։
«Հպարտ ենք օգնել Բերդի զարգացմանը։ Մեզ համար անչափ կարևոր է, որպեսզի ուսանողները լավ կրթություն ստանան և ունենան անհրաժեշտ գործիքներ սկսելու իրենց մասնագիտական գործունեությունը։ Առաջիկայում պատրաստվում ենք ընդլայնել մեր գործունեությունը և աշխատել այլ մարզերում և Արցախում», ասում է կազմակերպության նախագահ Ջորջ Բուրնազյանը։
Գործքիները նվազված գնով տրամադրել է ամերիկյան հանրահայտ Knight Electronics ընկերությունը։
«Ես ճանաչում եմ Ջորջ Բուրնազյանին 15 տարի և երբ նա պատմեց իր պլանների մասին՝ օգնելու Հայաստանի արհեստագործական ուսումնարաններին, մենք ուրախությամբ միացանք այս նախաձեռնությանը», ասում է Knight Electronics ընկերության տնօրեն Ջոն Նայթը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.armeniatools4schools.com/ կայքը կամ գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին։