Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը նշանակվել է Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ:

Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյան – ծնվել է Հայաստանում, հոգևոր կրթությունն ստացել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա բարձրագույն աստվածաբանական իր կրթությունը շարունակել Վիեննայի կաթոլիկ համալսարանում։ Նա, որպես փոխտեսուչ, իր ծառայությունն է բերել Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա Կենտրոնական Եվրոպայի հայ համայնքներում, 2013 թվականից սպասավորում է որպես Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ։

Այս տարվա մայիսի 12-ին Մայր Աթոռում տեղի էր ունեցել նրա  եպիսկոպոսական ձեռնադրությունը և օծումը: 

 

orer.eu