Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

           

Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնական այցը Սոֆիա

Հունիսի 26-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը պաշտոնական այցով մեկնեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա: Այցի ընթացքում Սրբազան Հայրը մի քանի պաշտոնական հանդիպումներ ունեցավ: Նախ Սոֆիայի առաջնորդանիստ եկեղեցում հանդիպեց տեղի եկեղեցական վարչության անդամների և Սոֆիայի հոգևոր հովիվ արժ. Տ. Գուսան քահանա Հավադյանի հետ: Վարչականները ներկայացրին նոր եկեղեցու շինարարական աշխատանքների ընթացքը և ավարտման ժամկետները: Սրբազանն իր օրհությունն ու գնահատանքը բերեց բոլորին, հոգևոր հովվին` իր երկարատև և անմնացորդ ծառայության համար և բոլոր նրանց, որոնք իրենց ներդրումն ունեն եկեղեցու վեր խոյացման կարևոր առաքելության մեջ:

Հաջորդ օրը, հունիսի 27-ին, Սրբազանը հանդիպեց Բուլղարիայի Կրոնների նախարար տիար Էմիլ Վելինովի հետ: Խոսվեցին երկու եկեղեցիների հարաբերությունների մասին, քննարկվեցին համագործակցության հնարավորությունները: Միևնույն օրը Տաթև Սրբազանը հանդիպեց Համայն Բուլղարիայի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Նեոֆիտի հետ:

Սրբազանը Պատրիարքին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույներն ու Հայրապետական տնօրինությունը իր` Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ նշանակվելու վերաբերյալ: Քննարկվեցին Հայ Առաքելական և Բուլղար Ուղղփառ եկեղեցիների միջև առկա բարեկամական հարաբերությունները և համագործակցության հնարավորությունները: Քննարկվեցին նաև ապագայում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Բուլղարիա այցի և Պատրիարքի հետ հանդիպման վերաբերյալ հարցեր:

Հունիսի 27-ի երեկոյան Տաթև Սրբազանը վերադարձավ Բուխարեստ:

 

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան