Հունիսի 29-ին մեր երկրում ու Արցախում նշեցինք Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրը: Այդ առիթով ամեն տարի նույն օրը չմարող ցավն ու վիշտը հարազատներին, ընկերներին, բարեկամներին, ինչպես նաև հանրապետության ղեկավարությանն ու բանակի հրամանատարությանը դարձյալ բերում է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին։
Արցախյան պատերազմի հետևանքով 950 մարդ անհետ կորած է համարվում. մոտ 400-ն ազատամարտիկներ և զինծառայողներ են, իսկ 550-ը` Մարտակերտի շրջանի խաղաղ բնակիչներ:
Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում հանդիպեցինք Արաբո կամավորական ջակատից ազատամարտիկ Ջիվան Հակոբյանին, ու ՞՞Արծիվ 30՞՞ մահապարտների հատուկ նշանակության գումարտակից Հայկուհի Մարգարյանին, ովքեր հակիրճ ներկայացրեցին իրենց ջոկատի անցած ու մարտական ուղին՝նշելով,որ միշտ պատրաստ են պաշտպանելու հայրենիքը՝ պայքարելով դարանակալ թշնամուց:
Այս անգամ ևս ՊՆ ղեկավարությունը` ի դեմս փոխնախարար Գաբրիել Բալայանի, բարձրաստիճան ու Հայոց բանակի սպայական անձնակազմի, Հայաստանի Հանրապետության Երկրապահ Կամավորականների Միության ու մի շարք հասարարական կազմակերպությունների, որոնց թվում էին «Զինվոր» համակարգող խորհուրդը՝ նախագահ Մարգարիտա Խաչատրյան, ՞՞Արծիվ 30՞՞ մահապարտների հատուկ նշանակության գումարտակի, հրամանատար գեներալ-մայոր Վարազդատ Մկրտչյանի,Արաբո կամավորական ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյան,Արցախյան ազատամարտի մասնակիցներ, անհետ կորած ազատամարտիկների հարազատներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հայրենակիցներ մայրաքաղաքից ու հանրապետության տարբեր շրջաններից այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝մասնակցելու Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված ոգեկոչման միջոցառմանն ու ծաղիկներ խոնարհելու և խնկարկելու անհայտության մեջ գտնվող հերոսների հիշատակը։
Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, ով ընդգծել է, որ Արցախյան ազատամարտի հաղթանակը կռած ազատամարտիկների հիշատակն ու նրանց գործած սխրանքները, որպես սրբազան պատգամ, փոխանցվում են և երիտասարդներին, և հայկական բանակի զինծառայողներին:
Ավելին` ազատամարտին մասնակից հայորդիների հիշատակի պահպանումն ու նրանց դավանած արժեքներին հավատարմությունը մեր օրերում դարձել են ՀՀ զինված ուժերի ձեռքբերումների և մեր հայրենիքի պաշտպանունակության կարևորագույն գրավականներից մեկը:
Միջոցառումների մեկնարկը տրվեց հոգևոր սպասավորների տերունական աղոթքով: Ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ով ընթերցեց Դավիթ Տոնոյանի ուղերձն օրվա առթիվ, այնուհետ ելույթ ունեցան Ազգային Ժողովի պատգամավոր Երկրապահ Կամավորականների միության նախագահ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, ԵԿՄ փոխնախագահ , Արաբո կամավորական ջակատի փոխնախագահ Արաբո կամավորական ջակատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների» հասարակական խորհրդի նախագահ տիկին Ռիմա Առաքելյանը։
<<Այսօր այստեղ ներկա յուրաքանչյուր ոք օրվա խորհրդի հետ կապված ունի իր մտորումները։ Արդեն երկու տասնամյակ մեր որդիներից ոչ մի լուր չկա։ Նրանք իրենց կյանքը նվիրաբերեցին ազգի փրկության սուրբ գործին, և ազգն այսօր նրանց ճանաչում է որպես հերոսների։ Տեսնելով հաղթական ու կայացած մեր բանակը, բարգավաճող մեր երկիրը, երջանիկ մանուկների ժպիտները` հպարտանում ենք, որովհետև այդ ամենը նաև մեր որդիների ձեռքբերումն է։ Մեր ժողովուրդը հիշում և ձեզ գնահատում է, ձեր կատարած սրբազան գործը և ձեր անունով նոր սերնդի սրտերում կառուցում է սիրո և հերոսության նոր հուշարձաններ, որոնք կդառնան նոր հաղթանակների ու սխրանքների արգասիքը:Գերիների պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնախումբը զբաղվում է խնդրով: Մենք տանում ենք բավական ակտիվ և արդյունավետ աշխատանք: Համագործակցում ենք միջազգային կառույցների հետ, այդ թվում՝ միջազգային Կարմիր խաչի հետ>> - ասաց նա։
՞Զեյթուն՞ ջոկատից ազատամարտիկ Վրեժ Գրիգորյանի մայրը՝ Սամարա Գրիգորյանը՝ դիմելով Հայաստանի Պաշտպանության նախարարությանը, խնդրեց. ովքեր արդեն չկան, գոնե վերադարձնել բոլոր մահացած տղաների աճյունները:
Ամփոփելով միջոցառումը Վարդան Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներից ու կազմակերպիչներից՝հույս հայտնելով,որ նմանատիպ միջոցառումներն ու ծրագրերը կլինեն շարունակելի՝ ներկայիս սերնդին ու բոլորին առավել մոտիկից ծանոթացնելու մեր երկրի հերոսների ու նորագույն պատմության նշանակալի էջերի հետ:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի