Իջեւանցի 15-ամյա ազատ ոճի ըմբիշ, Իջեւանի քաղաքային մարզադպրոցի սան Արեն Իսրայելյանը (մարզիչ՝ Արսեն Հովակիմյան, մարզադպրոցի տնօրեն՝ Գառնիկ Շահնազարյան ) Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած իր տարիքային խմբի Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում հաղթելով իտալացի մարզիկին՝ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Աղբյուր՝ http://tesankyun.am