Հայաստանի նախագահի հրամանագրով Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան):
Արամ Գրիգորյանը ծնվել է 1954 թվականին Երեւանում, 1992 թվականից աշխատում է Հայաստանի արտգործնախարարությունում։ 1997-2007 թվականներին եղել է Թուրքմենստանում Հայաստանի դեսպանը, համատեղության կարգով՝ նաեւ Տաջիկստանում։ Մինչ այդ երեք տարի եղել է Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը Թուրքմենստանում։
2012-2016թթ եղել է Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս։
orer.eu