Հունիսի 1-2-ին Օդեսայում տեղի ունեցավ Ուկրաինայի Հայերի Միության Կանանց Կոմիտեի համաժողովը, որին մասնակցեցին պատվիրաներ Ուկրաինայի ավելի քան 20 մարզային կառույցներից, հյուրեր Հայաստանից և Ֆրանսիայից։
Ուկրաինայի Հայերի Միության Կանանց կոմիտեի ղեկավար տիկին Աննա Գևորգյանի նախագահությամբ անցած համաժողովին զեկույցներով հանդես եկան նաև ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և խորհրդական Նունե Զաստուխովան։
Համաժողովին մասնակցել են նաև Ուկրաինայի Հայերի Միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, Օդեսայի մարզի Հայերի Միության նախագահ Սամվել Տիգրանյանը, «Հայկական լրատու» ամսագրի խմբագիր, Օդեսայում Ուկրաինայի Հայերի միության ներկայացուցիչ Արտեմ Կարաջյանը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը։
Համաժողովի մասնակիցները նախանշեցին առաջիկայի ծրագրերը և դրանց իրականացման ուղիները։
Համաժողովն ուղեկցվեց մեծ մշակութային ծրագրով։ Հանդես եկան երկրի տարբեր մարզերից ժամանած հայկական կրթամշակութային հաստատությունների սաները։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։
orer.eu