Մայիսի 28-ին չեխական Լիդիցեի պատկերասրահում բացվել է 47-րդ կերպարվեստի միջազգային մանկական ցուցահանդեսը, որին մասնակցել են նաեւ Հայաստանի երեխաները։ Ինչպես միշտ ակտիվություն են ցուցաբերել արվեստի տարբեր մասնագիտացված դպրոցների սաները։ Այս տարի էլ , Հայաստանից ստացված 179 աշխատանքներից պատվավոր հիշատակման՝ պատվոգրերի են արժանացել յոթը՝ Դիլիջանի Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները/ Մերի Ասատրյանը, 13տ., Ռուսլան Սարգսյանը, 7տ., Վահրամ Թովմասյանը, 7 տ., Երեւանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի սաներ Արիանա Մելիքյանը, 7տ. եւ Վարուժան Միրզոյանը՝ 8տ, ինչպես նաեւ պատվոգրերի են արժանացել Երեւանի Վարդգես Գուլիկյանի անվան արվեստի դպրոց ստուդիայի սաներ Վահան Մկրտչյանը, 13 տ. եւ Շողինե Վարժապետյանը,16տ.։
Ինչպես հաղորդում են Պրահայում Հայաստանի դեսպանությունից, հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Անահիտ Կարապետյանը։
Նշենք, որ Լիդիցեի միջազգային ցուցահանդեսում ներկայացված էին աշխարհի 70 երկրների երեխաների 15,336 աշխատանքներ, որոնցից միջազգային ժյուրիի հավանությանն է արժանացրել միայն 1,179-ը աշխատանք։
Ցուցահանդեսի այս տարվա թողարկումը նվիրված էր քիմիական տարրերի պարբերական աղյուսակի ստեղծման 150 ամյակին։
Ցուցահանդեսը կգործի այս տարվա հունիսի 1-ից մինչեւ նոյեմբերի վերջը։
Ցուցահանդեսի 48-րդ թողարկմանը մասնակցելու համար այցելեք՝ https://www.mdvv-lidice.cz/en/
Ստորեւ ներկայացնում ենք մրցանակակիր հայ մասնակիցների աշխատանքները։
ՕՐԵՐ