Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։Բացի այդ երեխաներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20), Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը (հունիսի 4) և Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (16 հունիս)։Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում են միջոցառումներ։ 19-րդ դարի սկզբին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հունիսի 1-ին որոշել է հավաքել երեխաներին, որոնք կորցրել էին իրենց ծնողներին և նրանց համար տոն կազմակերպել:

Տոնը ըստ Չինական ավանդույթի կոչվում է Վիշապանավերի փառատոն: Նույն օրը Ժնևում տեղի է ունեցել կոնֆերանս նվիրված մատաղ սերնդի հիմնախնդիրներին: Այս երկու իրադարձությունների շնորհիվ ծնվեց գաղափար ստեղծել փառատոն նվիրված երեխաներին:Հետպատերազմյան տարիներին ողջ աշխարհի երեխաների առողջության և բարեկեցության մասին հոգ տանելը շատ կարևոր էր: Պատերազմի ժամանակ նրանցից շատերը կորցրել էին իրենց հարազատներին, մնացել որբ: 1949 թվականին Փարիզում ընթացող կանանց կոնֆերանսի ներկայացուցիչները կոչ են անում բոլոր մարդկանց պայքարել հանուն խաղաղության: Այս ընթացքում էլ ստեղծվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը, առաջին անգամ տոնը նշվել է հունիսի 1-ին 1950 թվականին և այդ ժամանակից այն նշվում է ամեն տարի:

1956 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից հնչեցվեց երեխանրի իրավունքների մասին Հռչակագիրը, որը իրենից ներկայացնում էր առաջարկություններ որ ի պաշտպանություն երեխաների ընդունվել է բազմաթիվ պետությունների կողմից: Իսկ արդեն 1989 թվականին այդ կազմակերպությունը հաստատել է Կոնվենցիա երեխաների իրավունքների մասին, որոշիչ պարտականություններ բոլոր պետություններին իր անչափահաս քաղաքացիների հանդեպ: Փաստաթղթում ամրագրված են մեծահասակների պարտականությունները և երեխաների իրավունքները:

Երեխաների պաշտպանության Միջազգային օրվա առթիվ բազմաթիվ դպրոցներում և մանկապարտեզներում անցկացվում են ավանդական տոներ: Երեխաների համար կազմակերպվում են զանազան սպորտային մրցույթներ և համերգներ նվերներով ու անակնկալներով:Բազմաթիվ քաղաքներւմ անցկացվում են մրցույթներ՝ նկարներ ասֆալտի վրա:Հայաստանում,Արցախում ու Սփյուռքում  այս տարի այն նշվեց հետաքրքիր ու յուրովի:

Ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ մարզերում կազմակերպվեցին տարրաբնույթ միջոցառումներ նվիրված այս նշանակալից օրվան: Այդ օրվա կարևորագույն միջոցառումներից էր երևանցիների ու հյուրերի կողմից շատ սիրված "Նոր Երեւան» այգու վերաբացումը:

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, լայնածավալ վերակառուցման աշխատանքներից հետո վերաբացվեց Երեւանի բնակիչների ու հյուրերի սիրելի այգիներից մեկը՝ "Նոր Երեւան»-ը։ Այգին ամբողջությամբ վերակառուցվել է ՞Տաշիր՞ ընկերությունների խմբի կողմից՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ այգու բացումն իրականացրեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ՞Տաշիր՞ ընկերությունների փոխնախագահ Նարեկ Կարապետյանը:

Միջոցառման պատվավոր հյուրերից էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Բացման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցավ տոնական համերգ,որտեղ ելույթներով հանդես եկան ՚  ՞Սայաթ-Նովա՞ աշուղական անսամբլը, գեղարվեստական ղեկավար Հայստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, մանկավարժ Թովմաս Պողոսյանը, հայտնի երաժիշտ Գոռ Սուջյանը, Արամ  MP3-ն, Գարիկն ու Սոնան, Էրիկ Կարապետյանը, Իվետա Մուկուչյանը,Սևակ Խանաղյանը:

Նոր, 90 մետր երկարությամբ շատրվանը, բարեկարգված տարածքը, մանկական խաղահրապարակները, զբոսայգիները, սրճարանն ու ռեստորանը բացվում են մարդկանց առաջ:

 Օրվա առիթով  երեխաներն ականատեսն եղան իսկական տոնի, որի ընթացքում հյուրասիրվեցին անվճար քաղցր բամբակով եւ այլ  քաղցրավենիքներով։ Ծրագրում եղան նաև աճպարարների եւ պղպջակների շոուներ, պարային ֆլեշմոբեր, սիրված արտիստների ելույթներ։ Միջոցառումն ավարտվեց տոնական հրավառությամբ։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի