«21-րդ դարի համար վերագտնված Հին Հայաստանի ձայնը» Տիգրան Մանսուրյան
Երևան, Հայաստան, մայիսի 13, 2019թ. – Հայաստանի Նաղաշ Համույթը մեկնարկել է առցանց հանգանակություն՝ Kickstarter -ի միջոցով, իրենց նոր ձայներիզի և գրքույկի` «Կարոտի երգեր. ողբերգեր և օրհնություններ»-ի հրատարակման համար: Նոր ձայներիզում հայկական ժողովրդական հոգևոր երգը զուգակցված է դասական երաժշտության և ռոք/ջազի հետ:
Համույթը իր երեք փայլուն կին վոկալիստների և մի քանի Հայաստանի լավագույն երաժիշտների՝ դուդուկահարի, ուդահարի, դհոլահարի և դաշնակահարի կատարմամբ, ներկայացնում է նոր երաժշտություն միջնադարյան հայ միստիկ տաղերգու և հոգևորական Մկրտիչ Նաղաշի հոգևոր բանաստեղծությունների հիման վրա: Երաժշտությունը բնութագրվում է որպես «միանշանակ հայկական, բայց նաև տիեզերական» - Հայ-գերմանական լրատվամիջոց (Armenisch-Deutsche Korrespondenz):
Ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Հոդյանի գրած երաժշտությամբ և Նաղաշ Համույթի «Կարոտի երգեր»-ը մարդու խորհրդածությունն է Աստծո հետ իր հարաբերությունների շուրջ մի վանականի տեսանկյունից, որը ստիպված էր երկար տարիներ ապրել աքսորում: «Տարագրության մեջ ապրելը շատ հայերին բնորոշ մի բան է: Շատ երախտապարտ ենք , որ ամբողջ աշխարհից շատ մարդիկ են միավորվում աջակցելու մեր Kickstarter առցանց հանգանակությանը»:
Նոր ձայներիզըը կլինի Նաղաշ համույթի վերջին հրատարակությունը` «Կարոտի երգեր», որտեղ ներկայացված է Մկրտիչ Նաղաշի ամենահիասպառ բանաստեղծությունները, որոնք նոր երաժշտություն են ստեղծում ավելի լայն հոգևոր, զգացմունքային եւ երաժշտական տարածություններով, քան երբևէ:
Նոր ձայնասկավառակին կից լինելու է մի գեղեցիկ 65 էջանոց գրքույք՝ անգլերեն, հայերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով, որում ներկայացվելու է ընդարձակ տեղեկատվություն Նաղաշ տաղերգուի և խմբի պատմության մասին և բանաստեղծությունների թարգմանությունները:
Kickstarter-ը ամենամեծ դրամահավաք հարթակն է աշխարհում, և նոր ձայնագրությունը կարևոր քայլ կլինի, քանի որ համույթը սկսում է գրավել միջազգային հանրության ուշադրությունը: Նաղաշ համույթի առցանց հանգանակության համար այցելեք՝ https://www.kickstarter.com/projects/341206984/the-naghash-ensemble-of-armenia-songs-of-exile-volume-iii?ref=project_link