Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2019 թ. hունիսի 1-ին, ժամը 14:00-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Գիտաժողովների նախասրահում կբացվի «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԻԿ ՎԵՐԱՊՐՈՂՆԵՐԸ․ ԴՐՎԱԳՆԵՐ» խորագրով ցուցադրություն։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներին, որոնց մի մասը բռնի իսլամացվեց, տասնյակ հազարներն էլ ապաստան գտան որբանոցներում։

Ցուցադրության նպատակը ցեղասպանությունների ժամանակ երեխաների իրավունքների ոտնահարման դատապարտումն ու նրանց իրավունքների պաշտպանության հարցի բարձրացումն է։

Երկլեզու (հայերեն, անգլերեն) ցուցադրության մեջ ներառված են Ազգերի լիգայի արխիվի հայ երեխաների որոշ հարցազրույցներ, ինչպես նաև թանգարանի արխիվում ու ֆոնդերում պահվող անձնական իրեր, լուսանկարներ, բացիկներ, նամականիշներ և այլն:

Ցուցադրությունը կգործի մինչև 2019 թ վականի հունիսի 4-ը:

 

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում բեյրութահայ բարերար Մայդա Անտոնյանին՝ ֆինանսական աջակցության համար։