Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր Պրահայում,  միանալով համահայկական »Արի պարի Քոչարի» ֆլեշմոբին, Չեխիայի Հայ երիտասարդական միության պարախումբը՝ Ալեքսանդր Սարգսյանի ղեկավարությամբ, կենտրոնական Ստարոմեստսկա հրապարակում ներկայացրեց հայկական »Քոչարի» եւ »Շորոր» պարերը։

Հայ երիտասարդները պարեցին Չեխիա-Կանադա հոկեյի խաղից առաջ, որին նվիրված մեծ էկրաններ ու բեմահարթակ էր տեղադրվել հրապարակում։

Այնուհետեւ հայ երիտասարդների պարին միացան նաեւ շուրջպարը դիտող տեղացիներն ու զբոսաշրջիկները, ինչպես նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Վերջում պարախմբի ղեկավար Ալեքսանդր Սարգսյանը եւ դեսպան Հովակիմյանը շնորհակալություն հայտնեցին  բոլոր մասնակիցներից եւ տեղեկացվեցին, որ հաջորդ ելույթը կլինի մայիսի 28-ին Պրահայի Ազգային թատրոնին կից հրապարակում ժամը 18-ին։

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի