Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայաստանի բոլոր քաղաքներում, Արցախում այսօր թանգարանների մուտքն անվճար է։ Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է։Այս տարի այն Հայաստանում անցկացվում է արդեն 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ՝ ներգրավելով 100-ից ավելի թանգարանների:Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից 1977 թվականին՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

Նշենք,որ այս տարի արդեն 3-րդ անգամ այս գեղեցիկ միջոցառումներին մասնակցում էր նաև գրքասեր ու մշակութասեր հասարակության օջախներից մեկը՝հայ գրատպության թանգարանը:

Թանգարանում մեզ դիմավորեց վարիչ  Բալասան Հարությունյանն, ով մանրամասնորեն ներկայացրեց հիմնադրման պատմությունն ու ցուցասրաներն,ինչպես նաև այդտեղ ցուցադրվող գրքերը,ամսագրերը, պարբերականներն ու հանդեսները: Թանգարանում առանձնահատուկ տեղ է հատկացված Արցախի Հանրապետությունում հրատարակվող թերթերին ու պարբերականներին, մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների մամուլը, Սփյուռքի տպագիր գրքերը և այլն:

Հայ ժողովրդի պատմության քառուղիներում գիրքն ու գրատպությունը դարձել են ազգափրկիչ օղակներ` սերունդներին փոխանցելով պատմական փաստերն ու գիտական ձեռքբերումները: Տպագրության պատմությունն անցել է զարգացման տարբեր փուլերով` հնարավորություն ընձեռելով հաջորդ սերունդներին կատարելագործելու տպագրության արվեստը:

2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք, և տոնվեց հայ գրքի տպագրության 500-ամյա հոբելյանը:Հանրությանը գրատպության անցած ճանապարհը ներկայացնելու համար Հայաստանի ազգային գրադարանում, որը համարվում է հայերեն տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցը, ստեղծվել է թանգարանը:Տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի  վեց սրահներում՝Գրի ակունքները սրահում  ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթինմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ:

Հայոց այբուբենը սրահում  ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը:Հայ գրատպության առաջնեկները սրահում    ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512թ.), Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666 1668թթ.),  առաջին  տպագիր  քարտեզը՝  «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695թ.), առաջին տպագիրպարբերականը՝  «Ազդարարը» (Մադրաս, 1794-96թթ.):

Հայկական գրատպության սփյուռքը սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվելեն  հայերեն գրքեր: Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը:Գրահրատարակչություն սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ:

Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը:Գրի հավերժությունը սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։ Ցուցադրված են Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ: Կապված հայ մեծերի՝Կոմիտասի ու Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակների հետ թանգարանում ցուցադրվեցին ու ներկայացրեցին երկու հանճարների մասին պարբերական մամուլում զետեղված հոդվածները:

 Նշենք,որ թանգարանում կապված օրվա հետ անցկացվեցին մի շարք միջոցառումներ,դրանք էին՝ ֆիլմի ցուցադրությունը, դասախոսություն` «Հայաստանի ազգային գրադարանիԳրատպության թանգարանը որպես մշակութային, կրթական ևտեղեկատվական կենտրոն» թեմայով ուԿրթական ծրագրերի շնորհանդեսը, Վերջում հավելենք,որ թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր

Գարիկ Ավետիսյան 

Լուսանկարները Սիրարփի Կարապետյա