Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Վերջերս որոշեցի հանգստյան օրերին այցելել Հայաստանի գեղատեսիլ մարզերից մեկը՝ Լոռի: Նախօրեին հանդիպելով իմ բարեկամներից Սոնա Ստեփանյանին,ով հանդիսանում է ՞Տուր Դե լյուքս՞ տուրիստական գործակալության հիմնադիր ու գործադիր տնօրենը խոսքի մեջ նշեց, որ կարող ենք մեր  հանգիստը կազմակերպել մարզի ամենագեղատեսիլ շրջաններից մեկում՝Ալավերդի քաղաքում, մասնավորապես՝ Հաղպատ գյուղի ՞Գայանե՞ հյուրանոցային համալիրում:

»Գայանե» հյուրանոցը գտնվում է Հաղպատ գյուղում: Հյուրանոցի պատուհաններից բացվում է տեսարան դեպի Լոռվա ձորը և միշտ ձյունապատ Լալվարի սարը: Այստեղ մեզ դիմավորեց հանգստյան տան հիմնադիր-տնօրեն Սոնա Խուդանյանն,ով իր բարյացակամ  վերաբերմունքով վայելում է ինչպես աշխատակիցների,այնպես էլ խստապահանջ հանգստացողների սերն ու հարգանքը:

Մասնավորապես՝հարկ է նշել այն հանգամանքն,որ նա յուրաքանչյուր այցելուի մոտենում է յուրովի, բավարարելով նրա ցանկություններն ու ընդունելով ցանկացած առաջարկ ու դիտողություն, որը հետագայում կնպաստի հյուրընկալ օջախի բարեկեցության  ու զարգացման համար: Ինչ վերաբերվում է մեր նշած տուրիստական գործակալությանը, ապա ասեմ, որ արդեն երկրորդ անգամ է , ինչ օգտվում ենք այս գործակալության ծառայությունից: Աշխատակիցներն ի դեմս հիմնադիր-տնօրեն Սոնա Ստեփանյանի իրենց  յուրահատուկ ու անհատական վերաբերմունքի շնորհիվ վայելում են  զբոսաշրջիկների ու այցելուների սերն ու հարգանքը:

Մեր երթուղին անցնում էր Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզով, որի ընթացքում ականատեսն եղանք մի շարք ճարտարապետական ու պատմական հուշարձանների, իսկ այնուհետև հասանք Լոռվա մարզ, մասնավորապես՝ Ալավերդի: Մի քանի խոսքով ներկայացնենք քաղաքի պատմական ակնարկը:

Լոռին մեծությամբ Հայաստանի երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայսատանի տարածքի 12.7% )։ Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակների հետ մեկտեղ, Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ ԴեբեդՁորագետՓամբակ և Աղստև։ Լոռին գտնվում է պատմական Մեծ Հայքի Գուգարք աշխարհի տարածքում։

Խոսենք Ալավերդի քաղաքի մասին: Ալավերդի, հանքարդյունաբերական քաղաք է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում՝ Դեբեդ գետի նեղ կիրճի զառիթափ լանջերին և Սանահինի սարահարթում։ Որոշ աղբյուրների համաձայն, Ալավերդու տարածքը միջին դարերում հայտնի է եղել Մանասգոմեր կամ Մանից Գոմ անվանումներով։ Սակայն պատմական այս վայրը գտնվում է այժմյան Ալավերդի քաղաքից հյուսիս արևելք, մոտ 10 կմ հեռավորության վրա։  Ալավերդին գտնվում է Հայաստանի հյուսիս–արևելյան զբոսաշրջային ճանապարհի խաչմերուկում և շրջապատված է բնապատմական հարուստ միջավայրով։ Այստեղ կարելի է տեսնել ինչպես անտառապատ սարեր և ձորեր, այնպես էլ քչքչան գետեր և լեռնային լճակներ։ Բնությունը հարուստ է վայրի մրգերով և հատապտուղներով։ Քաղաքին մոտ են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ–ի ցուցակում ընդգրկված 10-րդ դարի  Հաղպատի  և  966  թվականի Սանահինի վանքային համալիրները, 6-րդ դարի Օձունի եկեղեցին, 1171 թ․–ի Քոբայրի վանքը5–6-րդ դարի Հոռոմայրը1233 թվականի Կայան բերդը, 7–րդ դարի Սանահինի կամուրջըԱխթալայի 10-րդ դարի վանքն ու բերդըԴսեղ գյուղն իր պատմական հուշարձաններով և թանգարաններով,որոնք համարվում են տարածաշրջանի պատմության խոսուն վկաները:

Լինելով այստեղ,այցելեցինք Հաղպատի, Ախթալայի, Քոբայրի վանքեր,ինչպես նաև մեր մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակի առիթով եղանք նրա ծննդավայր Դսեղի տուն-թանգարանում: Թանգարանի հարևանությամբ գտնվում է մի վագոն-տնակ,որտեղ ստեղծագործում ու աշխատում է Անահիտ Աթոյանը՝ասեղնագործելով թումանյանական ու այլ հայկական հեքիաթների հերոսների, ինչպես նաեւ Կոմիտաս Վարդապետի ու մեծն Հովհաննես Թումանյանի ասեղնագործ պատկերները:

Մեզ հետ զրույցում նա նշեց,որ աշխատանքները ստեղծվում են ակամայից, նվազագույնը 6 ամսվա ընթացքում։ Ինքն այս ամենը սովորել է ինքնուս,իսկ նրա առաջին աշխատանքը կոչվում է <<Փոքրիկ Գիքորը>>:

Այստեղ  բացահայտեցինք մի հետաքրքիր  պատմական քարանձավ,որը վերջերս դարձել է բացօթյա թանգարան ու հանգստի գոտի ինչպես տեղացիների, այնպես էլ այցելուների ու զբոսաշրջիկների համար։  Դա <<Զարնի-Պարնիի >> քարայրա-ամրոցային համալիրն է, որը  գտնվում է Հաղպատ գյուղից ոչ հեռու, գեղատեսիլ անտառապատ կիրճում, որտեղից բացվում է շրջակա լեռների և <<Կայան>> բերդի սքանչելի համայնապատկերը: Այստեղ են գտնվում ազատագրական պայքարի մասնակիցների անսասան կամքի ու համառության մարմնացում հանդիսացող երկու ամրոցներ՝<<Զարնի Էրը>> եւ <<Պարնի Էրը >>, ինչպես նաև <<Ծակ Էր>> կոչվող քարանձավը, որտեղ ըստ պատմական աղբյուրների ապրել ու ստեղծագործել է 11-12-րդ դարերի մտածող և փիլիսոփա Հովհաննես Իմաստասերը:

Այս պատմական հուշարձաններն երկար ժամանակ թաղված էին հողի բազմամյա շերտի և խիտ անտառային բուսականության տակ: Դեպի պատմական հուշարձաններ տանող ճանապարհը վերանորոգելուց հետո աշխատանքներ սկսեցին տարածքը մաքրելու ուղղությամբ, իսկ թեք ժայռերի լանջերին փորվեցին աստիճաններ, որոնք բոլոր ցանկացողներին հնարավորություն են տալիս բարձրանալ մինչև անառիկ <<Պարնի Էր >> և հաղորդակցվել բնության ներդաշնակությանը:

Ամբողջությամբ մաքրված և վերականգնված ամրոցներում ստեղծվեց պատմական թանգարան,որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող հազվագյուտ նմուշներ,մասնավորապես՝արոր, լուծ, զնդան, կավե կժեր և տնային տնտեսության մեջ կիրառվող իրեր՝ջահրա (ճախարակ), սանդերք և այլն:

Համալիրի տարածքը վերածվել է մի աննախադեպ մշակութային միջավայրի,որտեղ ներդաշնակորեն զուգակցված են հինն ու նորը: Այստեղ և՛ ավանդական խաղողի այգին է, և՛գինու մառանը, և՛ սրճարանը: Այցելուների համար ստեղծված են ավանդական ուտեստների ու գինիների ճաշակելու հնարավորություն,ինչպես նաև նրանք կարող են փորձել հին հայկական ռազմարվեստի զենքերի նմուշներից,մասնավորապես արբալետից ու նետաձգությունից կրակելու հնարավորություն, խաղալ շախմատ, դիտել ազգային խաղեր և ի վերջո ձեռք բերել հուշանվերներ:

 Ցանկության դեպքում աստղալից երկնքից ստացած անմոռաց տպավորությունների ու դրական էմոցիաների համար կարող եք երեկոյան այցելել դիտահարթակ ու հատուկ սարքավորումներով պատրաստված մոմախարույկի կողքին նստել:

Նշենք,որ համալիրը բացվել է  մայիսի 1-ին ու բաց է բոլոր այցելուների համար: Համալիրի  հիմնադիրը՝ Ռուբեն Մեսրոպյանն ու գործադիր տնօրեն՝ Արմինե Թադևոսյանը ջանքեր չեն խնայում այն զարգացնելու եւ այցելուներին յուրահատուկ ձեւով դիմավորելու համար:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի