Մայիսի 17-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Պրահայի Վացլավ Հավելի անվան միջազգային օդանավակայանում հանդիպեց օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահ Վացլավ Ռեհորի հետ (Vaclav Rehor):
Հանդիպման ընթացքում քննարկվեց 2020թ․ Երևան-Պրահա կանոնավոր ուղիղ թռիչքների վերականգնման հնարավորությունը: Այս առնչությամբ չեխական կողմը ներկայացրեց հիմնավորումներ և վիճակագրական տվյալներ՝ թռիչքների վերականգնման նպատակահարմարության և այն հեռանկարային լինելու վերաբերյալ։
Երկուստեք կարևորվեց թռիչքների վերականգնման անհրաժեշտությունը՝ հատկապես տնտեսական համագործակցությանը, ներդրումներին և փոխադարձ զբոսաշրջությանը զարկ տալու ակնկալիքով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
ՕՐԵՐ