Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 Խոնարհում Արշավիր Դավիդյանի շիրիմին

Պահպանելով ավանդույթը 2019 թվականի մայիսի 8-ին Չեխիայի Վիսոչինայի մարզի lայ lամայնքի անդամները, ՈւՐԱՐՏՈւ Հայ-Չեխական միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանի և Ժդյար նադ Սազավոու քաղաքի բնակիչ Մհեր Իսաջանյանի նախաձեռնությամբ այցելեցին, Երկրորդ համաշխարհային պատերազմի  ավարտին Սազավա ավանի ազատագրման համար հերոսաբար զոհված, Սազավայում հուղարկավորված 19-ամյա սյունեցի Արշավիր Դավիդյանի շիրիմին:

Այցելուները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հերոսի շիրմաքարին և շարունակելով օրվա խորհուրդը Մհեր Իսաջանյանի հրավերով այցելեցին մոտակա սրահը հիշելու այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը դրեցին մարդկությանը ֆաշիզմից ազատագրելու պայքարում:

Հիշատակի գավաթներ բարձրացրեցին Շուշիի ազատագրման, Ապրիլյան քառօրյա մարտերին ինչպես նաև Արցախյան պատերազմի ողջ ընթացքում զոհված և մեր կողքին ապրող հերոս լեգենդների պատվին:

Սուրբ Զատիկի տոնը Յիլավայում

,Քրիստոս հարիավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի, մեզ և Ձեզ մեծ ավետիս,- Մարդկության համար ամենահրաշալի օրվա առիթով այս հրաշք խոսքերն էին հնչում առավոտից, երբ 2019 թ-ի ապրիլի 21 ին բացվեցին Չեխիայի Վիսոչինայի մարզի Յիհլավա քաղաքաի Սուրբ Հոգու եկեղեցու դռները,  որտեղ հավաքվել էին մարզի Հայ Համայնքի անդամները՝ նշելու Քիրստոսի հրաշափառ հարության օրը:

Միջոցառմանը մասնակցելու էին եկել Վիսոչինայի տարբեր մարզերից ու քաղաքներից: Տոնին մասնակցում են ոչ միայն հայերը, այլեւ մարզում բնակվող բոլոր ազգերի ներկայացուցիչները, որոնք իրենց ներկայությամբ ավելի էին  ջերմացնում տոնը:

,Քրիստոս հարիավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի, մեզ և Ձեզ մեծ ավետիս, այս  բառերով միջոցառումը սկսեց ՈՒՐԱՐՏՈՒ Հայ-Չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր  Սարգսյանը: Ներկայացնելով օրվա խորհուրդը՝  առաջարկեց մոռանալ բոլոր գժտությունները և առաջնորդվելով սուրբ խորհուրդներով, օգնել և սիրել  միմյանց,  լինել միասնական:

Կարմիր գինին ու հավկիթները հայկական լավաշի և համեմունքների հետ ճաշակեցին մասնակիցները:

 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 104-րդ ՏԱՐԻՆ

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 22-ին Չեխիայում տեղադրված առաջին ,,ԽԱՉՔԱՐ,, հուշարձանի մոտ, Վիսոչինայի մարզի Յիհլավա քաղաքի Սուրբ Հոգու եկեղեցում, որտեղ ներկա էին Ժդյար նադ Սազավոու, Հավլիչկուվ Բրոդ, Վելկե Մեզիրիչի, Հումպոլեց, Լեդեչ նադ Սազավոու ինչպես նաև Յիհլավա քաղաքի հայերն ու այլազգի տեղաբնակները:

Միջոցառմանը մասնակցում էին Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Չեխիայում Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայում ՀՀ հյուպատոս Դավիթ Ղուկասյանը:

Այցելուները ծաղկեպսակներ դրեցին ,,ԽԱՉՔԱՐ,, հուշարձանին, այնուհետև եկեղեցում մոմեր վառվեցին ի հիշատակ ցեղասպանության անմեղ զոհերին, ապա ողջյունի խոսքով հանդես եկավ միջոցառման կազմակերպիչ ,,ՈւՐԱՐՏՈւ,, Հայ-Չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը:

 Աղոթքով և միասնության կոչերով հանդես եկավ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, որից հետո պարոն Սարգսյանը խոսքը փոխանցեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանին, որն էլ ներկաներին տեղեկացրեց իր ծրագրերի մասին և կոչ արեց հավատարիմ մնալ հայկական արմատներին և հնարավորինս պահպանել կապը և համագործակցել Մայր Հայրենիքի հետ:

 

Չեխիայի Վիսոչինայի մարզի Հայ Համայնքի

ՈՒՐԱՐՏՈՒ Հայ-Չեխական միություն