Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Մայիսի 9-ին ժամը 18-ին ,,Մարդը կարիքի մեջ» իրավապաշտպան կազմակերպության Պրահայի ,,Լանգհանս» կենտրոնում հանդես կգան  Հայաստանի քաղաքացիական  հասարակության ներկայացուցիչները ՝ ,,Ալիք Մեդիայի» համահիմնադիր եւ գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը, ,,Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը եւ Գյումրիի համայնքի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս Լեւոն Բարսեղյանը։

Նրանք Պրահայում են գտնվում միջազգային ծրագրի շրջանակներում եւ ծանոթանում են անցումային արդարադատության միջազգային փորձին, այդ թվում՝ Արեւելյան Եվրոպայի, Վրաստանի, Արգենտինայի եւ այլ պետությունների փորձին։

Այս հարցերի շուրջ մայիսի 8-ի երեկոյան նրանք խոսեցին Չեխիայում Հայաստանի դեսպանությունում կազմակերպված հանդիպման ժամանակ, որին ներկա էին չեխահայ համայնքի ներկայացուցիչները։  

Հյուրերը ոչ միայն հետաքրքիր տեղեկություններ պատմեցին տարբեր երկրներում կիրառված փորձից, նաեւ պատասխանեցին ներկաների  բազմազան հարցերին՝ այդ թվում վերջին մեկ տարվա հայաստանյան անցուդարձի մասին։  

Հանդիպման վերջում Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը  շնորհակալություն հայտնեց բովանդակալից  զրույցի համար՝ բարձր գնահատելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դերը։

 

ՕՐԵՐ