Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հիտլերյան Գերմանիան ծրագրել էր ԽՍՀՄ տարածքը գրավելուց հետո այն բաժանել մի քանի մասերի։ Դրանցից մեկը «Կովկաս» անունը պետք է ունենար՝ Թբիլիսի կենտրոնով  իր կազմում ներառելով նաև Հայաստանը։

Գերմանիան ռազմական գործունեության մեջ էր ներգրավել հայ տարագիր գործիչների, ովքեր ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը համարում էին Հայաստանում իրենց իշխանությունը վերականգնելու միջոց։ Թշնամին իր նպատակների իրագործման նաև հայ ռազմագերիների ռեզերվը: Հայկական լեգեոնի անդամներից` կազմավորում էին ռազմական ուժեր ` ուղարկելով ռազմաճակատ։ Հայ գործիչները լեգեոնը դիտում էին որպես ապագա Հայաստանի ազգային բանակի հիմք։

1943թ. ԽՍՀՄ-ի դաշնակիցների միավորումը շրջադարձ կատարեց հայ ազգայնականների շրջանում։ Նրանք սկսեցին շփումներ հաստատել ԽՍՀՄ դաշնակիցների հետ, որոնց համար հաղթանակը սկսում էր դառնալ տեսանելի։ Քայքայվեցին հայկական լեգեոնի գումարտակները, որոնց անձնակազմի զգալի մասը հասցրեց անցնել ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների կողմը։

Հայ ժողովուրդն արժանի ներդրում է ունեցել Հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում: Ինչպես նշել է Խորհրդային Միության մարշալ Ժուկովը.«1941-1945թթ.  պատերազմի հաղթանակում հայ ժողովուրդը ծանրակշիռ ավանդ է ներդրել սկսած շարքային զինվորից, վերջացրած մարշալով,ովքեր իրենց անուններն անմահացրեցին չխամրող փառքով»:

Բարեբախտաբար, Հայաստանում ռազմական գործողություններ տեղի չունեցան, սակայն սա նաև մեր պատերազմն էր, որում վճռվում էր նաև մեր ժողովրդի ապագան: Ողջ պատերազմի ընթացքում Հայաստանի մտավորականությունը, աշխատավորները լարված և անձնազոհ կերպով աշխատում էին` հաղթահարելով պատերազմի տարիների բոլոր զրկանքներն ու անասելի դժվարությունները հաղթանակի համար:

Կարմիր բանակի մարտունակության բարձրացմանն ուղղված օգնությունը դառնում է առավել արդյունավետ երբ 1943 թ. նոյեմբերին Ստալինի հրամանով ստեղծվում է Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի առաջին նախագահն է դառնում Հովսեփ Օրբելին: Նա էր, որ հայազգի ծովակալ Իսակովի օգնությամբ պատերազմի ժամանակ փրկում է Լենինգրադի Էրմիտաժ թանգարանի գլուխգործոցները

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ       2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից` 100 հազար հայ էլ մարտնչել է հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում:

200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:

 Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 106 հայ` գրավելով 6-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից, բելառուսներից, թաթարներից և հրեաներից հետո: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել մարշալ Հովհաննես Բաղրամյանը և խիզախ օդաչու Նելսոն Ստեփանյանը:

 27 հայ քաջարի մարտիկներ դարձել են Փառքի շքանշանի ասպետ, ինչը հավասարեցվում է Հերոսի կոչման:

Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է 5 մարշալ, 64 գեներալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործողությունների մասնակից ևս 83 հայ սպա:

 Հաղթանակից անցել է  74 տարի: Իրողությունները հուշ են դարձել, հուշերը` զանգվածային սխրանքներ, առասպելական հերոսությունները`պատմություններ: Խորհրդային երախտապարտ ժողովուրդը արժանին է մատուցում Հայրենականի հերոսներին` սուրբ մասունքների պես հավաքելով արժանահիշատակ դեպքերին վերաբերվող պատմություններ, որպեսզի ոչինչ չմոռացվեր, ոչ ոք չմոռացվեր ... Այդպիսի հայորդիներից էր փառաբանված տանկիստ Խաչիկ Հունանյանը։

Վերջերս մայիսի 9-ին՝Հայոց եռատոնի օրն,երբ «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝  ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, մեր փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհուրդն և դրա վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով  սույն թվականի մայիսի 9-ին Երևանում անցկացրեց «Անմահ գունդ» խորագրով քայլերթը։Սրա ընթացքում հանդիպեցի իմ վաղեմի ծանոթներից սիրված զինվորական, մտավորական Երևանի Ալեքսանդր  Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնտեսվար, ՀՀ  բանակի փոխգնդապետ Գրիշա Հունանյանին։Նրա ձեռքում նկատեցի հերոս-տանկիստ,հայ ժողովրդի նվիրյալներից, փոխգնդապետ Խաչիկ Հունանյանի դիմանկարը։

Օրվա խորհրդի և հայրենասիրական թեմաներով երկար զրուցելուց հետո պարզվեց,որ նա հերոս-տանկիստ Խաչիկ Հունանյանի որդին է։  Նա սիրով համաձայնեց պատմել հոր անցած ուղու ու սխրանքի մասին,այն սիրով ներկայացնում եմ իմ ընթերցողին․

Խաչիկ Արտաշեսի Հունանյանը ծնվել է 1919 թվականին Բաթումի քաղաքում։Ավարտել է Նովորոսիյսկի ոչ լիարժեք միջնակարգ դպրոցի 8 դասարանը։ Ընդունվել է Նովորոսիյսկի նավատորմային ֆակուլտետի շինարարության բաժինը՝ 1937 թվականին ավարտելով այն։ 1937-38 թթ․ սովորել է մանկավարժի դասընթացներ։1938 թվականի սեպտեմբերի 9-ին կամավոր մեկնել է Խորհրդային Բանակ։Նույն թվականի սեպտեմբերի 15-ին ընդունվել է  Օդեսայի Վորոշիլովի անվան հետևակի ռազմական ուսումնարան,որպես կուրսանտ՝1940 թվականին ավարտելով այն։Նույն թվականին եղել է հրետանային դասակի հրամանատար։Իսկ այնուհետև նույյն գնդի 1940-41թթ․ հրետանա-հրթիռային վաշտի հրամանատար է նշանակվել։

Այսպիսով,երբ 1941 թվականի հունիսի 22-ին սկսվեց նա գտնվում էր Բեսարաբիայի Արևմտյան Բելցի շրջանում,որտեղ նա մասնակցում էր գերմանացի ավիադեսանտների ոչնչացման գործողություններին:Այդ նույն թվականի օգոստոսին մասնակցեց Քրիստինա-Ումանի շրջանում տեղի ունեցող գերմանացիների 30-րդ մոտոհրաձգային մեխանիզացված դիվիզիայի ոչնչացման դեմ պայքարին:Այդ ժամանակ նա վաշտի հրամանատարի տեղակալն էր: Տեսնելով,որ իրենց ստորաբաժանման հրամանատարը զոհվում է,անմիջապես վաշտի ղեկավարությունը վերցնում է իր ձեռքը՝գրավելով թշնամու կարևորագույն նշանակություն ունեցող հենակետերից մեկը: Այդ ժամանակ նա առաջին անգամ վիրավորվում է կրծքի շրջանում:  

1941-42թթ նույն գնդում եղել է հրաձգության գումարտակի համհարզը։1941 թվականին թևթակի վիրավորում է ստացել ձախ ձեռքի շրջանում՝ նախաուսի 1/3 մասում։Տուլա քաղաքի մոտ,1942 թվականին ծանր վիրավորում է ստացել կրծքավանդակի մոտ։1942 թվականին դեկտեմբերի 9-ին վիրավոր տեղափոխվել է Կրասնոդարի զինվորական հոսպիտալ։Դուրս է գրվել «Պիտանելիության 1-ին աստիճանի» ախտորոշմամբ։1942 թվականին եղել է Նովորոսիյսկի պարեկատան օպերատիվ աշխատակից։1942-43թթ․56-րդ բանակի 30-րդ դիվիզիայի շտաբի պարետ։1943թ հունիսի 20-ին 1472 զորամասից տեղափոխվել է Երևան։1943 թվականին եղել է Հարավ-Կովկասյան ռազմական ճակատի ռեզերվում։1943-45թթ 78-րդ ամրապնդման շրջանի 148-րդ առանձին հրետանային գումարտակի շտաբի պետի օգնական։1943 թվականին նա ստանում է իր 2-րդ միջին ծանրության վիրավորումն աջ ձեռքի շրջանում:1944 թվականին մասնակցեց Ղրիմի երկրամասի մի շարք քաղաքների, մասնավորապես՝ Ջանկոյ, Սևաստոպոլ,Եվպատորիա ազատագրման գործընթացին:Նույն թվականին որպես վաշտի հրամանատար մասնակցեց նաև Հիտլերյան ամենախոշոր Պասո-Կիշովյան ստորաբաժանման դեմ ազատագրման ոչնչացման գործողություններին,որտեղ ստանալով կոնտուզիա (արկը դիպչելով տանկին,մահացու վիրավորում է հասցնում նրա հետ եղած անձնակազմին,բոլորը զոհվում են):Այս գործողություններից հետո նա ստանում է ՞Կարմիր աստղ՞ շքանշանը:

1945թ ունկնդիր (սպայական կազմի վերապատրաստման դասընթացներում)։ 1945-46թթ ունկնդիր (Մոսկովյան շրջանի Սոլնեչնոգորսկ քաղաքի բարձրագույն «Կրակ» հրաձգության դասընթացներում)։1946-47թթ․ Բելոռուսկի շրջանի 5-րդ գվարդիական մեխանիկական բանակի 69-րդ ծանր տանկային ինքնագցային 11-րդ մեխանիական դիվիզիայի շտաբի պետ։

1947-48թթ․14-րդ մեխանիկական գնդի կադրային հրետանային վաշտի հրամանատար 5-րդ գվարդիական մեխանիկական բանակի 12-րդ մեխանիական դիվիզիայում։1948-49թթ․ 25-րդ առանձին կադրային զորամասի պարեկային վաշտի հրամանատար։1949-51թթ․ 4-րդ մեխանիկական զորամասի գվարդիայի 25-րդ տանկային դիվիզիայի ղեկավարման վաշտի հրամանատար։1951-54թթ․ 25-րդ տանկային դիվիզիայի 162-րդ տանկային գնդի մոտոհրաձգային գումարտակի շտաբի պետ։1954-55թթ Անդրկովկասյան ռազմական երկրամասի 89-րդ հրաձգային դիվիզիայի 227-րդ առանձին մոտո-հրաձգային հետախուզական գումարտակի շտաբի պետ։ Հերոս տանկիստի երկնային կյանքն ավարտվեց 1980թ․փետրվարին մայրաքաղաք Երևանում։ Նրա սխրանքը միշտ վառ կմնա մեր նորագույն պատմության ու նրա հարազատների հուշերում։Հերոս տանկիստն արժանացել է մի շարք պետական ու գերատեսչական պարգևների,որոնցից են 1944 ,1953թթ ՝՛Կարմիր աստղ՛՛՛, մարտական գերազանցության և տարիների ներդրման,,ինչպես նաև «Արիության մեդալ»,1942թ, ՛՛Կովկասի ինքնապաշտպանության 1944թ՛՛, «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի» 1945թ,՛Անզուգական Ծառայության՛՛1949 թ․ «Խորհրդային բանակի 30 ամյակի» 1948թ․ համար կրծքանշաններն ու հուշամեդալները։

Գործունեությունը բանակում ծառայեց շուրջ 22 տարի 30 օր։1946թ եղել է ՍՄԿԿ անդամ։ Ծառայության ընթացքում ունեցել է 20 խրախուսանք և 2 տույժ։Տղան պատմում է․՛՛՛Իմ հորն ուղղված բոլոր տեսակի փաստաթղթերն ու կուսակցական բնութագրերը,ինչպես նաև որակավորումները բացառապես գրված են եղել դրական տեսանկյունից,հետևյալ եզրահանգմամբ․՛՛Պաշտոնին զբաղեցնողը համապատասխանում է բոլոր չափանիշներին ու արժանի է տվյալ պաշտոնին առաջադրման համար՛՛։ 1954թվականի հուլիսի 9-ին առանձին գումարտակի հրամանատար է նշանակվում փոխգնդապետ Ի․Գ․Մաթոսյանն,ով նյութապես անջատված մարդ էր՝խաղալով մի շարք սպայական ճակատագրերի հետ։

Իմ հայրն,ով այդ ժամանակ շտաբի պետն էր նրա անպարկեշտ վարքի համար խստապահանջ էր,որը հանգեցրեց նրան ոգեկոչելու մի շարք ծրագրեր (սպայական մի շարք հաստիքների կրճատում,այդ թվում նաև Խորհրդային բանակի զինծառայողների) «նշված սպան» հորս համար գրեց բացասական բնութագիր,այդ թվում նշելով,որ նա ծնվել է 1915 թվականին,1919-ի փոխարեն,այն եզրակացությամբ,որ նշված զինծառայողը չի համապատասխանում Խորհրդային Բանակի չափանիշներին,հեռանկարներ չունի,միջնորդություն է հարկավոր կրճատելու նրան պահեստազոր ուղարկելու համար,կապված Խորհրդային բանակում զգալի թվաքանակի պատճառով,չնայած այն բանին,որ դա չէր ազդելու իմ հորս կարիերայի և անցած ուղու վրա։Ի վերջո 1955 թվականի դեկտեմբերի 23-ին նա նամակով դիմեց ԽՍՀՄ Պաշտպանության նախարար Գ․Կ․Ժուկովին,միջնորդությամբ վերականգնվելու Խորհրդային Բանակի շարքերը,սակայն անարդյունք՛՛։Ի վերջո հավելենք,որ ոչ ոք չի մոռացվել,ոչինչ չի մոռացվել։

Վերջում նշեմ,որ նրա բոլոր հիշողությունները,դասընթացները,կատարված աշխատանքն ամփոփված է հուշատետրում,որը մինչ օրս խնամքով պահում են ընտանիքի անդամները։  

Հ.Գ. նրա անձնվեր ու հայրենանվեր գործը մինչ շարունակում է նրա որդին,ով ավարտել է Մերձմոսկովյան Դուբնա քաղաքի ռազմական ուսումնարանը՝ստանալով ԱՀՏԱ գծով մասնագետի մասնագիտություն,ունեցած գիտելիքները փոխանցելով երիտասարդ ու գալիք սերնդին:Նա 1984 թվականին տեղափոխվել է հայրենիք,որտեղ և 1991 թվականին ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում՝զբաղեցնելով մի շարք բարձր պաշտոններ:Իսկ 1993 թվականին մասնակցել է Աղդամի շրջանի մոտակայքում ծավալված մարտական գործողություններին:Պարգևատրվել է ՞Հայրենիքին մատուցած ծառայության՞և ՞Մարշալ Բաղրամյան՞ պետական ու գերատեսչական հուշամեդալներով: Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում ծառայել է շուրջ 33 տարի՝գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերնդին:Այն հարցին թե ինչ հետաքրքիր դեպք կպատմի հոր անցած ուղուց,նա պատասխանեց,որ նա չէր սիրում խոսել իր ծառայության ու գործերից: Վերջում նա հավելեց,որ այսօրվա սերունդը լավ չի ճանաչում իր ազգի հերոսներին,մեծերին ու նվիրյալներին,պետք է աշխատանքներ տարվեն նրանց ռազմա-հայրենասիրական ու ընդհանուր գիտելիքների բարձրացման ուղղությամբ:Այսպիսով՝հավերժ փա՛ռք ու պատիվ բոլոր մեր հերոսներին ու նրանց սխրանքին։

Գարիկ Ավետիսյան