Հայաստանի թատերական գործիչների միությունը խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքի 62-րդ տարում կյանքից հեռացել է Կապանի պետական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը: 1992 թվականից նա ղեկավարում է Կապանի պետական թատրոնը, նաեւ իբրեւ ազատամարտիկ մասնակցել է հայրենիքի պաշտպանությանը։
Կամո Արզումանյանի հոգեհանգիստը կկայանա ապրիլի 14-ին, ժամը 18։00-ին` Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը` ապրիլի 15-ին, ժամը 12։00-ին` Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնում։
Հայտնի երգիծաբան, գրող, հրապարակախոս Սամվել Խալաթյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. ,,Կամոն... մեր Կամոն, տաղանդավոր արտիստն ու հայրենիքի անձնուրաց պաշտպան-ազատամարտիկը, Կապանի ու նրա թատրոնի պարծանքը, ընկերության հպարտությունը՝ Կամո Արզումանյանը, այլևս մեր հետ չէ:
Խոր ցավ է, որ արտահայտելու բառեր չունի:
Լուսավոր ապրեցիր, Կամո, ու լույս դարձար...,,։
ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը խորին ցավակցություն է հայտնում հանգուցյալի հարազատներին ու բարեկամներին, Մհեր Արզումանյանին եւ Աննա Ավետիսյանին։
ՕՐԵՐ