Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34_րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քիչ առաջ Բուրգոսի քաղաքային նիստը միաձայն ընդունեց ,,Արարատ,, Հայկական միության "Հայոց ցեղասպանության ճանաչման մասին" միջնորդագիրը, որը նիստին  ներկայացրեց միության անդամ Վահե Պապյանը։

Միջնորդագրի հիման վրա, ավագանու 4 կուսակցությունները (Ժողովրդական, Սոցիալիստական, Իմախինա Բուրգոս և Քաղաքացիական) համատեղ ինստիտուցիոնալ հայտարարագիր հրապարակեցին, որով դատապարտում են ցեղասպանությունն իրակացնողներին և հորդորում Թուրքիային և, հատկապես, Իսպանիային, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպես այդպիսին։ Այս միջնորդագիրը ներկայացվեց քաղաքապետարանի խորհրդական Սիլվիա Ալվարեսի աջակցությամբ։ 

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 34 քաղաքներից 7_ը, այդ թվում նաև Բուրգոսը, շրջկենտրոններ են, իսկ երկուսը՝ Վալենսիան ու Մերիդան, մարզկենտրոններ։ Նաև նշենք, որ Իսպանիայի 5 մարզեր, Բասկերի երկիրը, Կատալոնիան, Բալեարները, Նավառան և Արագոնը, արդեն ճանաչել են ցեղասպանությունը և հորդորել կենտրոնական իշխանությանը՝ հետևել իրենց քայլին։ Այս մասին ՕՐԵՐ-ին հայտնեց միության նախագահ Արարատ Ղուկասյանը։

orer.eu