Հայաստանի նախագահի հրամանագրով Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ժնև):
Անդրանիկ Հովհաննիսյանը ծնվել է 1976 թվականին Երեւանում, արեւելագետ է, 1999 թվականից աշախատում է ՀՀ արտգործնախարարությունում։ Անցած տարիների ընթացքում աշխատել է նաեւ Դամասկոսի, Վիեննայի եւ Վաշինգտոնի Հայաստանի դեսպանություններում։ 2014 թվականից Հայաստանի արտգործնախարարի խորհրդականն էր։
Նա ունի արտակարգ դեսպնորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։ Պատմական գիտությունների թեկանածու է։ Ամուսնացած է, ունի երկու որդի եւ երկու դուստր։
ՕՐԵՐ