Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը մեկ հատորով և արևմտահայերենից արևելահայերեն փոխադրությամբ լույս է ընծայել Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի երեք առանձին մենագրությունները («Աստվածաշնչյան Սրբեր», «Համաքրիստոնեական Սրբեր» և «Հայազգի Սրբեր») հետևյալ ընդհանուր վերնագրի ներքո՝ «Սրբեր․ Աստվածաշնչյան, համաքրիստոնեական, հայազգի»։
Գրքում ի մի են բերված համաքրիստոնեական նշանակություն ունեցող հայ և օտարազգի սրբերի վարքերը, սրբադասման հանգամանքները և նրանց հոգևոր սխրանքները։ Հեղինակի կողմից առանձին ներկայացված են նաև տոնելի սրբերի հիշատակության օրերը և տոնացույցային այլ մանրամասներ, իսկ վերջում ներկայացված է Հայոց եկեղեցու Տոնացույց անցած սրբերի այբբենական բառարան։
Աշխատությունն իր բնույթով գիտահանրամատչելի է, իսկ վերոնշյալ երեք գրքերի ողջ նյութը մեկ հատորում ամփոփելն այն դարձնում է համաքրիստոնեական սրբերի մասին հանրագիտարանային հատոր։
Արևելահայերեն փոխադրությունը՝ Լիլիթ Հակոբյանի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչություն
Շնորք արքեպիսկոպոսի «Սրբեր․ Աստվածաշնչյան, համաքրիստոնեական, հայազգի» գիրքը՝ մեկ հատորով
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode