Կյանքի 76-րդ տարում երկարատև ծանր հիվանդությունից Երեւանում մահացել է գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Պատվո շքանշանակիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՕՄ - Հայաստանի շրջանային երկար տարիների ատենապետուհի, ՀՅ Դաշնակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը։
1990-1994 թթ. եղել է «Առագաստ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ 1994-1998 թթ. ղեկավարել է ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչությունը։ 1998 թվականից ՀՕՄ կենտրոնական վարչության անդամ էր։ Եղել է Ազգային ժողովի 2-4 գումարումների պատգամավոր։ Տասնյակից ավելի գրքերի հեղինակ էր։